Թեժ զրույց Քերոբյանի ու քաղաքացու միջև․ Քերոբյանը մեղադրեց քաղաքացուն (video)
Դուք հարմար պահին համապատասխան մարմիններին իմ խոսքը կփոխանցե՞ք, օրինակ, որ ես կարողանամ 3 հազար դոլարով հիփոթեքով տուն վերցնել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, կառավարության դիմաց դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասաց այդտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:
«Ես ոչ մեկից ողորմություն չեմ ուզում, չեմ էլ ուզում վիզս ծռեմ, մեկից փող վերցնեմ, դարձնի իր ճուտը»,-ասաց նա:
Քերոբյանը հետաքրքրվեց, թե արդյոք աշխատում է եւ արդյոք հարկեր վճարում է պետությանը: Երբ պարզվեց, որ քաղաքացին աշխատում է իր արհեստանոցում, սակայն հրկեր չի վճարում, նախարարն ասաց. «Դուք ձեր պարտավորությունները պետության նկատմամբ չեք կատարում, բայց ձեր կողմից պահանջներ եք ներկայացնում: Շնորհակալություն, ցտեսություն: Գնացեք ձեր ընկերությունը գրանցեք, հարկերը վճարեք»: Դա ասելուց հետո Վահան Քերոբյանը հեռացավ:
«Ձեր պատասխանը հարիր չէ ձեր պաշտոնին: Ասում է՝ երբ հարկ վճարես, այդ ժամանակ էլ պետությունը կտա՞: Հիմա ես էլ ասեմ, երբ դուք պտերազմին կմասնակցեք, այդ ժամանակ էլ ես կգնամ կմասնակցե՞մ: Հարկ վճարեմ, որ պարգեւավճար տա՞ն»,-արձագանքեց քաղաքացին:
