«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)
Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության 3-րդ տուրում «Բարսելոնան» 3:2 հաշվով հաղթեց «Ռեալին»: Հանդիպման մեկնարկից 3 րոպե անց Մեսսին բացել է հաշիվը, իսկ 4 րոպե անց Ռակիտիչը կրկնապատկել է այն: 14-րդ րոպեին Կովաչիչը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 36-րդ րոպեին Ասենսիոն հավասարեցրել է հաշիվը՝ 2:2:
