Ստամբուլում կանայք պահպանողական դրես-կոդի դեմ երթի են դուրս եկել
Ստամբուլում հարյուրավոր կանայք երթի են դուրս եկել «Չդիպչեք իմ հագուստին» կարգախոսով: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Մենք չենք հնազանդվի, լռի, վախենա, մենք կհաղթենք դիմակայութան միջոցով»,- բղավել են նրանք: Ցույցի մասնակիցները կախիչներով տանում էին ջինսե շորտեր՝ այդպիսով ցուցադրելով պահպանողականներին նյարդայնացնող հագուստ:
