Ադրբեջանական Տելեգրամ ալիքներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա, այդ թվում՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը և բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել տվյալ դեպքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Միջադեպի հետևանքով ցամաքային զորքերի գեներալ Էնվեր Էֆենդիևը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Ավագը, որի անունը հայտնի չէ, վիրավորում է ստացել ուսի հատվածում: Երրորդ վիրավորի վիճակը ծանր է: Նախնական տվյալներով նա N բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովն է: Սպասում ենք պաշտոնական հայտարարությունների Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից»,-գրում է ադրբեջանական ալիքներից մեկը:
ԼՐԱՑՈՒՄ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այն տեղեկությունը, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանական զինծառայողներ են պայթել ականի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից՝ նշելով, որ ականի պայթյունից վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի զինծառայող Վուգար Թոֆիկօղլու Իսբենդիյարովը: Այսպիսով, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաստատել է ադրբեջանական սպաներից միայն մեկի վիրավորվելու փաստը: Ավելի վաղ ադրբեջանական Տելեգրամ ալիքները տեղեկություն էին հաղորդել այն մասին, որ Քարվաճառում ականի պայթյունից վիրավորվել է երեք զինծառայող՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը, N բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը և մի ավագ, որի անունը հայտնի չէ:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը