Հենց այսպիսի կարևոր իրադարձությունները պետք է դառնան օրակարգի մաս, ոչ թե պայմանական «քիթ քչփորելը». իրանագետ

Ղրղզստանի Չոլփոն-Աթա հանգստարանային քաղաքում կայացել է թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դրա մասնակիցներին ընդունել է նաև Ղրղզստանի նախագահը։ Այս մասին Տելեգրամում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ուշագրավ է, որ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների մեկական ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի միանգամից երկու պաշտոնյա՝ Պետական անվտանգության և Արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները, ինչը ցույց է տալիս, թե որքան լրջորեն է Բաքվի բռնապետսկան վարչախումբը մոտենում, ըստ էության, համաթուրանական հեռագնա նպատակներ ունեցող և Թուրքիայից ուղղորդվող նման միջոցառումներին։

Բացի սրանից, կա ևս մեկ ուշագրավ հանգամանք: Պատկերավոր ասած, ապագա «Թուրանի անվտանգության միասնական ծառայության» այս նիստին և ընդհանրապես ձևաչափին չի մասնակցում Թուրքմենստանը, ինչը լայն իմաստով աշխարհագրական և աշխարահաքաղաքական խզում է առաջացնում նույն այդ պատրանքային Թուրանի լիրաժեք կայացման հարցում։

Ուստի հանդիպումը հենց Հայաստանին առնչվող անվտանգային տեսնակյունից պետք է ի մոտո հետաքրքիր լինի մեզ՝ ոչ միայն, հաշվի առնելով, որ դրան մասնակցում են ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ դաշինքի մեջ գտնվող Ղազախստանը և Ղրղզստանը, ինչպես նաև թշնամական Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև այն, որ դրան չի մասնակցում Թուրքմենստանը։

Ընդհանուր առմամբ, հենց այսպիսի կարևոր իրադարձությունները պետք է դառնան այն իրական օրակարգի մաս, որով պիտի զբաղված լինի Հայաստանը լայն իմաստով, այլ ոչ թե ծեռնածվական կարճաժամկետ հնարքները, որոնցով փորձ է կատարվում մեզ ուղղորդել դեպի, պատկերավոր ասած, «Հայաստան» ցուցանակով «Տիկ-տոկ», որտեղ մեր վզին փաթաթվող քննարկման «առաջնային օրակարգը» ինչ-որ մեկի պայմանական «քիթ քչփորելն» է»,- գրել է Ոսկանյանը։

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Ի՞նչ վիճակ է սահմանին․ Սուրեն Պապիկյանը մանրամասնում է (video) Սաֆարովին կոչում տալով՝ Ալիևն ասում է՝ հայե՛ր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելnւ ենք Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմը Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ պարգեւավճարներ են ստացել Վաղը Սրբազանին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ Փաշինյան Նիկո՛լ, քեզ համար մի զարմանալի բան պետք է ասեմ․ Արթուր Համբարձումյան (video) Էլ ու՞մ բռնեմ, նստացնեմ, շանտաժ անեմ...ոչինչ չի աշխատում...էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու... Երևանում հիմա, այս պահին, օդը ԿՐԿՆԱԿԻ աղտոտված է, քան 170կմ հեռու գտնվող Թբիլիսիում Ֆինանսական բեռը պետությունը չի հոգում Հայաստանը հիմա գտնվում է 2004թ.-ի Ռուսաստանի վիճակում. Պատմությունը դասեր տալիս է, այլ հարց է, եթե երեխան է բութ. Միքայել Նահապետյան Դուք հա՞շտ եք, որ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել. Մեսրոպ Մանուկյան Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են. «Հետք» Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին «Վերնիսաժի» մոտ միջադեպով 16 անձ ներգրավված է քրվարույթում, 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՊՆ ծառայողի մարմինը մեքենայից դուրս են բերել փրկարարները Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից․ Սամվել Բաբայան Կոտայքի մարզում 7 երիտասարդներ, որոնցից 3-ը անչափահասներ են եղել, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային Խայտառակ մանրամասներ․ Միհրան Հակոբյանին ծեծողներն ազատ են արձակվել․ Ռուբեն Մելիքյան (video) Ռուսական ՀՕՊ–ն այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքում 25 ԱԹՍ է ոչնչացրել Մառախուղ է Ավինյա՛ն, էս ու՞ր ես կորել, դուրս արի․ էդ ի՞նչ էիր խաբում․ Մեսրոպ Մանուկյան (video) Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները». Սուրենյանց Բուք է Զելենսկին ժամանել է Բեռլին՝ բանակցելու Ուիթքոֆի և Քուշների հետ Կադիրովը հայտարարել է, որ կգնա 2026 թվականի ընտրություններին, եթե Պուտինն առաջարկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am