Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին
Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում 88-76 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակչում մեր ընտրանին կհանդիպի Անդորրա - Ջիբրալթար զույգի հաղթողի հետ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը, ով վաստակեց 36 միավոր:
