Կոլումբիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կան զոհեր
Կոլումբիայում ապօրինի ոսկի արդյունահանող հանքում պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անտիոկվա նահանգում, որտեղ անօրինական հանքարդյունաբերությունը լայնորեն տարածված է, եւ նման միջադեպերը հաճախակի երեւույթ են: Երկու մարդու մարմին դեռեւս չեն կարողանում դուրս բերել փլատակների տակից:
