ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արևմտյան Քյութահյա նահանգի Էմեթ շրջանում ուժգին պայքար է տարվում անտառային հրդեհների դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքներում վաղ առավոտից ներգրավված են 26 ուղղաթիռ, 9 ինքնաթիռ, 78 հրշեջ մեքենա, 8 բուլդոզեր և շուրջ 600 հոգանոց անձնակազմ։
Քյուրեջի և Սամրիկ գյուղերի միջև ընկած անտառապատ գոտում նախօրեին բռնկված հրդեհը ողջ գիշեր չի հաջողվել մարել թե ցամաքային և թե օդային միջամտությամբ։
Քյութահայի նահանգապետ Ալի Չելիքը տեղեկացրել է, որ հրդեհը շարունակվում է 200հա անտառապատ տարածքում։ Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հրշեջներին աջակցելու համար գործի է դրվել նաև անօդաչու թռչող սարք։
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը