Հայ օդաչուն փրկել է թուրքական ինքնաթիռը եւ ուղեւորներին

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զանգահարել է օդաչու Ալեքսանդր Ակոպովին, ով հերոսաբար վթարային իրավիճակում կարողացել էր բարեհաջող կերպով նստեցնել ինքնաթիռը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, և անձամբ շնորհակալություն է հայտնել նրան այդ արարքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը: «Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի և աննախադեպ տոկունության շնորհիվ այսուհետ ինքնաթիռի 121 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները կարող են տոնել իրենց երկրորդ ծննդյան օրը: Ուկրաինան հպարտանում է նման որդիներով»,- հեռախոսազրույցի ժամանակ ասել է նախագահ Պորոշենկոն: Նա հայտնել է նաև, որ որոշում է կայացրել ստորագրել հրամանագիր Ալեքսանդր Ակոպովին  «Արիության» մեդալով պարգևատրելու մասին: Պորոշենկոն խոստացել է նաև, որ անձամբ է հանձնելու պարգևը, երբ օդաչուն օգոստոսի կեսերին լինի Ուկրաինայում: Իր հերթին Ակոպովը նախագահին պատմել է կատարվածի մանրամասները՝ հայտնելով, որ չնայած տեղի ունեցած արտակարգ դրության՝ լավ տրամադրություն ունի և պատրաստ է հետագայում էլ կատարել իր պարտականությունները: Նա շնորհակալություն է հայտնել Պորոշենկոյին հեռախոսազանգի և բարձր պետական պարգևի համար: Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլում հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ է հայտնվել, ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք է կատարել Աթաթուրքի օդանավակայանում:  Կարկուտի հետևանքով մեծ վնաս էր կրել ինքնաթիռի քթամասը, կոտրվել էին դիմապակիները, վնասվել էր ավտոպիլոտը: Օդաչուին հաջողվել է նստեցնել ինքնաթիռը կողքի պատուհանից նայելու շնորհիվ: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդաչուին ծափահարել է ողջ օդանավակայանը: Մյուս ինքնաթիռների օդաչուները դրոշակներ են բարձրացրել և մոտեցել են օդաչուին՝ սեղմելով նրա ձեռքը: Սոցիալական ցանցերում օդաչուի ազգանունից դատելով ենթադրություններ են անում, որ նա հայ է:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am