Օրենքը թերի է, իսկ պատասխանատուները ոչինչ չեն անում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ջրանջատումները, այն էլ՝ երկար ժամանակով, իսկական աղետ են այս շոգ օրերին: Քաղաքացիներն իրար հերթ չտալով բողոքում են՝ ինչպես կարելի է ջուրը 24 կամ 36 ժամով անջատել: Մեզ հետ զրույցում այս հարցի վերաբերյալ իր բողոքն արտահայտեց նաև Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ Հովհաննես Կարապետյանը: «Նախ՝ սկսենք նրանից, որ օրենքը թերի է: Տեսեք՝ անջատումների հետ կապված տարեկան սահմանափակում կա էլեկտրաէներգիայի մասով՝ տարեկան 72 ժամից ավելի անջատում չպետք է լինի, սակայն ջրի մասով նման սահմանափակում չկա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որպես այդ ոլորտը կանոնակարգող մարմին, թերացել է: Երբ զրուցեցի իրենց համապատասխան մասնագետի հետ, ինձ առաջարկեցին այդ հարցը բարձրացնել, առաջարկություններ ներկայացնել: Հարցնում եմ՝ դուք տեղյա՞կ չեք այս խնդրին, ասում է՝ տեղյակ ենք, բայց օրենքը մշակվել է՝ ելնելով ցանցի տեխնիկական վիճակից:


Փաստացի ստացվում է, որ վատ սպասարկող ընկերությունը, այս դեպքում «Վեոլիա ջուր» ընկերությունը, որևէ պատասխանատվություն չի կրելու, եթե ջուրը 36 ժամ անջատի, հետո մեկ ժամ տա, հետո նորից անջատի: Տարեկան որքան ուզենա, այնքան կանջատի ջուրը: «Վեոլիա ջուր» ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում վատ սպասարկման համար: Մեր տան պարագայում վերջին երկու ամսվա ընթացքում սա երևի 4-րդ, գուցե անգամ 5-րդ դեպքն է: Իրենց թեժ գծից էլ որևէ խելամիտ պատասխան չի ստացվում, զանգահարում ես, ասում են՝ երեկոյան ջուր կունենաք, չեն միացնում, հետո նորից զանգահարեցի, բա՝ շուտով կմիացնենք, այսինքն՝ իրենք էլ տեղյակ չեն, թե իրենց ոլորտում ինչ է կատարվում: Մեկ ասում են վթար է, մեկ ասում են՝ վթարը վերացվել է, փականի խնդիր է, մեկ՝ ուրիշ մի խնդիր է:

Թեժ գիծը, որը սպառողի ու ընկերության տեխնիկական անձնակազմի կապող օղակն է, տեղեկացված չէ, թե իրենց համակարգում ինչ է տեղի ունենում»,«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսը: Այս պարագայում ստացվում է, որ ՀԾԿՀ-ի աշխատակիցները տեղյակ են խնդրին, բայց ոչինչ չեն անում այն կարգավորելու համար, ստացվում է, որ հաշվի են առնում միայն սպասարկող կազմակերպության շահերը, անտեսում սպառողներինը: «Օրինակ՝ ՀԾԿՀ-ն ստացավ բազմաթիվ բողոքներ սպասարկող որևէ կազմակերպության վատ աշխատանքի վերաբերյալ, տուգանում է ընկերությանը, տուգանքի չափն էլ սովորաբար նման մեծ ընկերությունների համար սիմվոլիկ գումար է, և համարում է հարցը լուծված: Իսկ սպառողների համար ոչինչ չի արվում:

Հաջորդիվ, երբ նորից դիմում ես իրենց, դժգոհությունդ արտահայտում, ասում են՝ դիմեք դատարան: ՀԾԿՀ-ը տեղյակ է, որ օրենսդրությունը բաց ունի, սպառողի շահերն այդտեղ ներկայացված չեն, ի դեպ, ՀԷՑ-ի դեպքում ներկայացված են, իրենք հստակ հետևում են օրենքին, մոնիտորինգ անում, բայց «Վեոլիայի» դեպքում դա չի արվում, քաղաքացիների բողոքի հիման վրա կարող է տարեկան մեկ անգամ տուգանել կամ չտուգանել և դրանով համարել իր գործը արված: Մեր խնդիրը դա է»,-եզրափակում է Հովհաննեսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am