ՇՏԱՊ․ Միկա Բադալյանին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց (video)
Միկա Բադալյանին «Վաղարշապատ» հիվանդանոցից տեղափոխում են Երեւանի Հանրապետական հիվանդանոց։
«Վաղարշապատ» հիվանդանոցում եմ: Տեղում տեղեկացա, որ Միկա Բադալյանին տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց»,- տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Ավելի վաղ նա հայտնել էր Միկա Բադալյանի՝ քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու մասին։ Նրա փոխանցմամբ՝ պատճառը նախաինսուլտային վիճակն է։
