Ռուսաստանն ու Չինաստանն են մեղավոր
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի կողմից «աճող վտանգի» համար պատասխանատու է անվանել Ռուսաստանին և Չինաստանին: «Լինելով հյուսիսկորեական միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների զարգացման նախագծի հիմնական տնտեսական մեղսակիցները՝ տարածաշրջանային և համաշխարհային կայունության վտանգի աճի համար բացառիկ և առանձնահատուկ պատասխանատվությունը կրում են Չինաստանը և Ռուսաստանը»,- հայտարարել է Թիլերսոնը:
