Բահրեյնի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բահրեյնի ոստիկանությունն արցունքաբեր գազ և տրավմատիկ փամփուշտներ է կիրառել ցույցի մասնակիցներին ցրելու համար, որոնք բողոքել են Սաուդյան Արաբիայում շիա հանրահայտ քարոզչին մահապատժի ենթարկելու դեմ։ Այդ մասին գործակալությանը հայտնել են ականատեսները։ Բողոքի ակցիան անցկացվել է Բահրեյնի արևելքում գտնվող Սիտրա քաղաքում։ Դրան մասնակցել է մոտ 200 մարդ։ Բողոքի ակցիան շուտով վերաճել է ոստիկանների հետ բախումների, ցուցարարները սկսել են ոստիկանների վրա նետել Մոլոտովյան կոկտեյլներ։ Ընթացիկ շաբաթում Բահրեյնը Սաուդյան Արաբիայից հետո խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։
