Գծվում էր Հայաստանի սահմանը

Հուլիսի 19-ին աշխարհի ուշադրության կենտրոնում Թեհրանն էր: Մեզ համար հատկապես ուշագրավ էին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հանդիպումները նախ՝ Թուրքիայի, ապա Ռուսաստանի նախագահների հետ:
Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Իրանական պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թեհրանում կայացած հանդիպմանը Խամենեին և Պուտինն անդրադարձել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն օրակարգի:

Իրանի հոգևոր առաջնորդը, մասնավորապես, «վտանգավոր կազմակերպություն» է որակել ՆԱՏՕ-ն, իսկ Ուկրաինայում պատերազմի առնչությամբ համոզմունք է հայտնել, որ եթե Մոսկվան չնախաձեռներ այն, ապա դա անելու էր հակառակ կողմը:
Ալի Խամենեին ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նույնպես շեշտել էր հայ-իրանական սահմանի փակման անթույլատրելիությունը: Եթե որոշակի քաղաքականություն հետապնդվի, որը նպատակ կունենա փակել Իրան-Հայաստան սահմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդդիմանալու է դրան, քանի որ Իրան-Հայաստան սահմանը քանիհազարամյա հաղորդակցության ճանապարհ է, ասել էր Իրանի հոգևոր առաջնորդը՝ Էրդողանին:
Թուրքական լրատվամիջոցներում թեմայի վերաբերյալ, մասնավորապես ասվում էր: Խամենեին նշել է. «Ղարաբաղի ազատագրումից գոհ ենք, սակայն դեմ ենք Հայաստանի ու Իրանի սահմանին ցանկացած փոփոխությանը ու սահմանափակմանը»:

Հայտնի է, որ երեկ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը Թեհրանում կայացած հանդիպմանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Մինչ առանձնազրույցը Պուտինն ասել է, որ «մեր ուշադրության կենտրոնում է գտնվում ևս մեկ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը»։ Նա հիշեցել է, որ Կասպյան համաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, և ասել, որ «մենք շատ մեծ օրակարգ ունենք»։

Էրդողանի հետ հանդիպմանը քննարկվող օրակարգի մասին Պուտինն ասել է, որ շատ հարցեր կան սիրիական կարգավորման հետ կապված: Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների մասին նշել է, որ երկկողմ հեռանկարային խոշոր ծրագրերն առաջ են շարժվում և զարգանում են։

Թուրքական Anadolu գործակալությունն առանձնացնում է Էրդողանի խոսքերն ուկրաինական ցորենի արտահանման հետ կապված։ Նա ասել է, որ Ստամբուլի վերջին հանդիպումներում ռուսական պատվիրակությունը շատ պոզիտիվ մոտեցում է ցուցաբերել: «Արդյունքը, որը մենք կստանանք, դրական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի համար», - նշել է Էրդողանը։

Պուտինի և Իրանի նախագահ Ռաիսիի հանդիպման մասին հայտարարությունում ասվում է, որ քննարկվել են շատ բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ներառյալ՝ էներգետիկայի, տրանզիտի և առևտրի ոլորտները։ Պուտինը և Ռաիսին քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ։

Պուտինը և Էրդողանը Թեհրան են այցելել Իրանի նախագահի հետ «Աստանայի ձևաչափով» Սիրիայի խնդիրները քննարկելու համար։ Եռակողմ գագաթնաժողովում Էրդողանն ասել է, որ Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումները պետք է Թուրքիայի սահմանից 30 կիլոմետր հետ քաշվեն։ Նա հայտարարել է, որ Թուրքիան չի կարող հաշտվել քրդական խմբավորումների ներկայության հետ։ Նրա խոսքով՝ այդ «ահաբեկչական կազմակերպությունները» շարունակում են իրենց անջատողական քաղաքականությունը Սիրիայի և Թուրքիայի տարածքներում։ Թուրքիան չի կարող հեռու մնալ նրանց գործունեությունից, չի կարող չնկատել այն վտանգավոր խարխլող անջատողական գործունեությունը, որը նրանք վարում են Թուրքիայի սահմաններին։ «Եկել է ժամանակը, երբ մենք պետք է մաքրենք այդ տարածքները անջատականների ու ահաբեկիչների սպառնալիքներից», - ասել է Էրդողանը։

Իր հերթին Պուտինն էլ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրել է Սիրիան մասնատելու փորձերի մեջ, ասելով, թե նրանք ամեն կերպ խրախուսում են անջատողական ձգտումները Սիրիայի առանձին շրջաններում։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կարևոր է, որ իրենց եռակողմ ձևաչափով լրացուցիչ քայլեր ձեռնարկվեն այդ շրջանները Սիրիայի օրինական կառավարության վերահսկողությանը վերադարձնելու համար։
Անկախ աշխարհաքաղաքական-տարածաշրջանային թեմաներով կարևոր հայտարարություններից, որոնք հնչել են Թեհրանում, ռուս-թուրքական, ռուս-իրանական, իրանա-թուրքական հարաբերություններում, ըստ ամենայնի, բոլոր խնդիրները չեն լուծվել: Ազդեցության գոտիների համար պայքարը դեռ կշարունակվի:

Մեր մասով, ցավալին այն է, որ արդեն Հայաստանի սահմանների հարցն է որոշվում՝ առանց Հայաստանի: Այստեղ հարցը միայն Հայաստանի իշխանությունների ֆիզիկական ներկայության մասին չէ, այլ խոշոր հաշվով՝ հայկական գործոնի ու հայկական շահի բացակայության մասին է:

Հայաստանը դարձել է մի տարածք, որտեղ այցելում են այս կամ այն գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաները, որպեսզի ներկայացնեն իրենց շահերը՝ մեր տարածքի նկատմամբ:

Երեկ էլ Թեհրանում, ինչ-որ առումով, գծվում էր Հայաստանի սահմանը ու որոշվում՝ Հայաստան պետության ու քաղաքացիների ճակատագիրը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3014 անգամ
Լրահոս
Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am