Փաշինյանը կկատարի Ալիևի հերթական պահանջը

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել Պաշտպանության բանակում ծառայելու․ երեկ նման բան ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, պատերազմից հետո Ադրբեջանի խոսնակ-գուժակ դարձած Արմեն Գրիգորյանը։ «Եվ այս առումով որեւէ բան չի փոխվում: Չնայած՝ պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի»,- ասել է Գրիգորյանը: Ցանկացած այլ անձի շուրթերից նման հայտարարությունն առնվազն հայրենիքի հանդեպ դավաճանություն կդիտվեր եւ պետական գաղտնիքի հրապարակում, բայց ո՛չ ԱԽՔ-ի դեպքում։


Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո կնքված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-4-րդ կետերով սահմանվում է․ «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որն ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն կողմերից որեւէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»։
Սակայն ուշագրավ է, որ կյանքի են կոչվում եռակողմ հայտարարության բացառապես այն կետերը, որոնք ի նպաստ Ադրբեջանի են, իսկ, դիցուք, գերիների վերադարձի մասին կետը պատերազմից շուրջ երկու տարի անց մնում է անկատար։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիեւի հերթական պահանջը: Ինչպե՞ս է նման պայմաններում իրականացվելու Արցախի պաշտպանությունը՝ նկատի ունենալով ամիսներ առաջ տեղի ունեցած Փառուխի դեպքերը, որը կնշանակի, որ ռուս խաղաղապահների ներկայությունը դեռեւս անվտանգության երաշխիք չէ։ 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմից հրաժարվեցին մեկնաբանել նոր սպասվող իրողությունը։ ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասում է, որ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը մի բան է նշանակում, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, այնինչ, ըստ Մոսիյանի, կարող էր մանեւրել, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել գերիների վերաբերյալ պարտավորությունը, ինքն էլ նույնն աներ։ «Ամեն առումով արդեն պարզ է, թե ինչ է կատարվում եւ ինչ է լինելու։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից սկսած՝ օր չի եղել, որ Հայաստանը զիջումների չգնա, բացի թանաքով ամրագրված զիջումներից, մենք տեսել ենք, թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ինչեր են արել։ Բայց ամենասարսափելին այն է, որ սա ընդամենը հերթական զիջումն է, մենք պետք է ամեն օր նոր իրողության սպասենք»,- ասաց Մոսիյանը։ Մեր զրուցակցի խոսքով, Արցախի պաշտպանության եւ անվտանգության հարցերն էականորեն բարդանում են․ «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այսքանը կարող եմ ասել եւ ավելացնել, որ ՀՀ ապիկար իշխանություններին պետք է ժամ առաջ տուն ուղարկել, որ Հայաստանը կրկին երաշխավոր դառնա»։

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, ՀՀ իշխանությունները տեւական ժամանակ է՝ սպասարկում են հակառակորդի շահերը, եւ զորքերի դուրսբերումն էլ Ալիեւի պահանջն է։ Նրա դիտարկմամբ՝ եռակողմ հայտարարության չնչին հայանպաստ կետերն անգամ Ալիեւի պահանջով փոխվում են, խոսքն այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ է․ «Տեսեք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ գրված է նաեւ, որ Լաչինի այլընտրանքային ճանապարհը երեք տարվա ընթացքում պետք է համաձայնեցվի, մինչդեռ մենք չենք տեսել համաձայնեցման հետ կապված որեւէ գործողություն, բայց, միեւնույն ժամանակ, ամեն օր առնչվում ենք ծածուկ պայմանավորվածությունների, ոչ հայանպաստ որոշումների։ Նոյեմբերի 9-ի կետով այդ ճանապարհը պետք է լինի Լաչինի միջանցքով, սակայն հիմա քննարկում են հարակից ճանապարհի մասին, էլ չենք խոսում գերիների վերադարձի մասին»։

Մեր հիշեցմանը, թե ԱՀ նախագահը խորհրդարանում հայտարարեց, որ ընտրված տարբերակն ամենաանվտանգ ճանապարհն է լինելու, Գալստյանը պատասխանեց․ «Արցախի նախագահը եռակողմ հայտարարության կողմ չէ, նա ճշմարտության մի մասն է ասում, մենք պնդում ենք, որ դա չի բխում ՀՀ շահերից, այս տարբերակը եթե չլիներ, Բերձորի եւ Աղավնոյի հարց չէր առաջանա, Արցախի իշխանությունները չեն կարողանում հայանպաստ որոշումների մեջ լուրջ դերակատարում ունենալ, ուստի Հայաստանի պարտված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի երկիրը փրկվի»։

 

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am