Air France դեպի Վենեսուելա թռիչքները դադարեցրել է
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է,որ Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ դադարեցրել է թռիչքները Վենեսուելա: «Ընկերությունը հետևում է իրադրությանը և կտեղեկացնի իր հաճախորդներին թռիչքների ծրագրում բոլոր փոփոխությունների մասին: Air France-ը հիշեցնում է, որ հաճախորդների և անձնակազմի անվտանգությունն իր առաջնահերթությունն է»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
