Ուժային բևեռները, բանակցելով ու մրցակցելով, փորձում են նոր բալանս հաստատել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդամենը 10 օրվա ընթացքում Հայաստան ժամանեցին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլ յամ Բըրնսը, երեկ էլ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Ինչի՞ մասին են խոսում այս այցերը: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն ասում է, որ ուժային բևեռները, բանակցելով ու մրցակցելով, փորձում են նոր բալանս հաստատել Հարավային Կովկասում:

«Աշխարհը նոր կարգի ձևավորման փուլում է, իսկ դա նշանակում է, որ գլոբալ ու ռեգիոնալ ուժային բալանսի ռեստարտի իրավիճակ է: Նշենք, որ դրա գլոբալ մեկնարկը փաստացի տրվեց ռուս-ուկրաինական ճգնաժամով: Ներկայում աշխարհի ամենատարբեր ռեգիոններում ուժերի վերահաստատման ու փոփոխության գործընթացներ են տեղի ունենում, իսկ Հվ. Կովկասում այդ պրոցեսը մեկնարկեց 44-օրյա պատերազմով: Այսօր նշյալ ռեգիոնում դեռևս ուժային որևէ բալանս ու ստատուս քվո չի հաստատվել, միաժամանակ գլոբալ ու ռեգիոնալ ուժային բևեռները մեծ ինտենսիվությամբ լծվել են ռեգիոնի համար մրցակցության»,- «Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս կոնտեքստում է պետք դիտարկել նմանօրինակ կարճ ժամանակում Իրանի ԱԱԳԽ-ի, ապա ԱՄՆ ԿՀՎ-ի և հիմա էլ՝ նաև ՌԴ ԱՀԾ-ի ղեկավարների այցերը ՀՀ:

«Ավելին, նույն տրամաբանության մեջ է տեղավորվելու նաև ՌԴ-ի ղեկավարի՝ Իրան նախատեսվող այցը, որտեղ սպասվում է նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի հետ: Ունենք մի վիճակ, երբ ուժային բևեռները, բանակցելով ու մրցակցելով, փորձում են նոր բալանս հաստատել Հվ. Կովկասում, որի հիմնական կետերը լինելու են ՀՀ-ի կողմնորոշման ապագան և ռեգիոնում Ադրբեջանի նոր կարգավիճակը, հայ-թուրքական հարաբերությունները և ՌԴ-ի դերակատարումը ռեգիոնում, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման իրատեսականությունը, ինչպես նաև Իրանի նոր հավակնությունների իրացման հնարավորությունը և Էրդողանի՝ նեոօսմանիստական Թուրքիայի ապագան»,-ասաց Ղևոնդյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում) Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները Ցինիկ, ղզիկ, երկրի վարչապետը բա՞ մի քիչ ամոթ չունենա, վաղն էլ ուրիշ մատով նշան ցույց կտա․ կոտայքցի (video) Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video) Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ» Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել․ «Հրապարակ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր Բրյուսել․ Հայ Տունը մշակույթը դնում է Արցախի հանդեպ իր հանձնառության կենտրոնում Ինչու են ձերբակալել մանկավարժական համալսարանի պրոռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am