Դիվանագիտական պատերազմ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ համաչափ արձագանք կտա ամերիկյան կողմին ի պատասխան նոր պատժամիջոցների ընդդեմ Ռուսաստանի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այն բանից հետ, երբ ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է հօգուտ նոր պատժամիջոցների սահմանմանը: Դրա արդյունքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է դժվարին կացության մեջ՝ ստիպված լինելով կամ կոշտացնելու իր դիրքորոշումը Մոսկվայի նկատմամբ կամ արգելափակելու օրինագիծը՝ այդպիսով դուրս գալով ընդդեմ իր իսկ կուսակցության: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կարձագանքի ամերիկյան կողմի անպատասխանատու վարքագծին: Երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են մնալ չափազանց լարված: Ռուսաստանի արտգործնախարարությունը պահանջել է ամերիկյան կողմից մինչև սեպտեմբերի 1-ը նվազեցնել իր դիվանագիտական անձնակազմի թիվը Ռուսաստանում մինչև 455 աշխատակցի: Ճիշտ այդքան ռուս դիվանագետներ են մնացել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության կազմում, այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը դեկտեմբերին երկրից հեռացրեց 35 ռուս աշխատակցի: Այս պահին դեռևս հստակ չէ, թե քանի ամերիկացի դիվանագետներ կլքեն Ռուսաստանը: Իր տարածած հայտարարության մեջ արտաքին գերատեսչությունը Կոնգրեսի որոշումը նոր պատժամիջոցների մասին որակել է որպես Միացյալ Նահանգների կողմից չափից դուրս սուր: Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ ամերիկյան դիվանագիտական անձնակազմն ունի 1100 աշխատակիցներ ներառյալ Ռուսաստանի քաղաքացիների:Ամերիկացի դիվանագետների թիվը հասնում է 300-ի: Ռուսական կողմը տեղեկացրել է նաև, որ բռնագրավելու է ամերիկյան կողմին պատկանող որոշ ունեցվածք, ներառյալ ամառանոցն ու դեսպանության պահեստը: Նախկին նախագահ Օբամայի օրոք ամերիկյան կողմը ռուսական կողմից բռնագրավել էր 2 կառույցներ, ինչպես նաև հեռացրել էր մի շարք դիվանագետների: Ռուսական կողմը նախազգուշացրել էր, որ այն նման կերպով կարձագանքի, եթե որևէ ռուս դիվանագետ հեռացվի երկրից:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am