Մանուկ Սիմոնյանի սպանության վարկածները հակասական են. մանրամասներ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեպքերի զարմանալի բերումով, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը վերջերս ճաշկերույթի էր մասնակցել մտերմիկ շրջանում։ Քեֆի ժամանակ նրա բարեկամներից մեկը հեղինակային երգ է նվիրել ներկաներին՝ տխուր բառերով. «Նույնն է լուսին ու արև, բայց ես արդեն չկամ, ես ձեզ հաճախ կհանդիպեմ մեր քարքարոտ ճանապարհին և վերևից ձեզ կնայեմ՝ հավասարված մի բուռ հողի»։ Այս երգի տեսագրությունը մահից 10 օր առաջ հանգուցյալը տեղադրել էր իր ՖԲ էջին։ Խորհրդականը ծեծո՞ւմ էր կնոջը Արմավիրի մարզպետի խորհրդական, Սարդարապատ գյուղի բնակիչ Մանուկ Սիմոնյանի մարմինը հուլիսի 25-ին հայտնաբերել էին Դալարիկ գյուղի մոտակա ձորում, մայրուղուց 300 մետր հեռավորության վրա գտնվող քարքարոտ տարածքում, պոլիէթիլենային տոպրակով փաթաթված։ Դրանից 4 օր առաջ՝ հուլիսի 21-ից, խորհրդականը կորած էր։ Այս մասին ոստիկանությանը հաղորդել էր նրա կինը, որն այժմ որդու հետ ձերբակալված է և կասկածվում է ամուսնուն կացնահարելու մեջ։ Նա հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Անմիջապես լուր տարածվեց, որ Մանուկ Սիմոնյանն անելանելի լարված վիճակ է ստեղծել իր ընտանիքում, ինչի արդյունքում էլ սպանության զոհ է դարձել։ Ընտանեկան հարաբերությունների մի դրվագ մեզ ներկայացրեց Արմավիրի բնակիչներից մեկը՝ հանգուցյալը պարբերաբար բռնության է ենթարկել իր զոքանչին, դաժանաբար ծեծել է նրան և կնոջը։ Ասում են՝ նա ամեն Աստծո օր ծեծել է նրան և կնոջը, նույնիսկ եռացրած ջուր լցրել գլխին՝ որդու աչքի առաջ։ Երեկ բռնությունների վարկածը հաստատեց նաև Քննչական կոմիտեն։ «2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև կրկին վիճաբանություն է տեղի  ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը  փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել, ապա՝  ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղին մոտակա ձորերում»: Սարսափելի այս դեպքն արդեն 7 օր է՝ մնում է ԶԼՄ-ների առաջին էջերում։ Պաշտոնյանի կացնահարված մարմինը գտել են 3 օր հետո։ Գլխին մեծ քար է դրված եղել։ Դրդապատճառը խա՞նդն է  Սարդարապատում հակառակ կարծիքն էլ կա՝ որ Մանուկ Սիմոնյանն ընտանիքի հետ չէր ապրում, գյուղում չէր մնում, հազվադեպ էր գալիս Սարդարապատ։ Նա այլ կապեր էր ձեռք բերել ընտանիքից դուրս, որոնց ընտանիքի անդամները դեմ էին։ Հենց սա է, ըստ կարծիքների, վեճերի պատճառը։ Նույնիսկ վարկած տարածվեց, թե սպանողը խորհրդականի ընկերուհիներից մեկի ամուսինն է, իսկ դրդապատճառը խանդն էր։ Խորհրդականի որդու ձերբակալությունից հետո այս լուրերը «փչվեցին»։ 23-ամյա Նորիկ Սիմոնյանը նման չէ մարդասպանի։ Նա ԵՊՀ շրջանավարտ է, ըստ նրա կուրսեցիների՝ խելացի և զարգացած երիտասարդ է։ Նա նաև գրանցված էր որպես armavir.am կայքի խմբագիր, որտեղ իր սիրած ՏՏ ոլորտի նորություններ է տեղադրել»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am