Ադրբեջանցի զինվորները բռնաբարել են հայտնի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի բարեկամին

«Ոչ ոքի համար նորություն չէ, որ մեր բանակում առկա է «դեդովշինա»։ Զաքիր Հասանովի նշանակումից հետո այն ոչ միայն չի վերացել, այլև շատացել է։ «Դեդովշինա» կոչված փորձանքը ոչ միայն Ադրբեջանի բանակի, այլև մեր ազգի համար է սպառնալիք», ֊ այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ադրբեջանցի օգտատեր Թոֆիկ Իբրահիմովը, որը վերջերս հանդես է գալիս Ադրբեջանի զինված ուժերում տիրող արատավոր երևույթների մասին բացահայտումներով։ «Վերջին օրերին տեղեկացանք, որ Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասում բառիս բուն իմաստով իշխում է «դեդովշինան»։ Մի խումբ զինվորներ, որոնք ներկայանում են որպես ԵՐԱԶ, նորակոչիկներին հանգիստ չեն տաիս։ Ինչպես պատմում է ականտեսը, հատկապես Բաքվից զորակոչված զինվորներին ներգրավում են մաքրության աշխատանքներին և ծաղրում նրանց։ Նմանատիպ մի դեպք էլ տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ Բաքվի Յասամալ թաղամասից զորակոչված Զաքիր Ֆաթուլաևին մի քանի զինվոր շահագործել են, նրան մաքրություն անել տալով, իսկ հետո այդ անպատկառները երիտասարդ զինվորին բռնաբարել են։ Դեպքից հետո պարզ է դարձել, որ Զաքիր Ֆաթուլաևը Էյնուլա Ֆաթուլաևի բարեկամն է։ Վերջինս տեղյակ է դեպքի մասին։ Որպեսզի իր բարեկամի անունը դուրս չգա, Ֆաթուլաևը միջադեպը չի լուսաբանել։ Իսկ դա միայն այդ կատաղած զինվորներին է ձեռնտու։ Ասում են՝ այժմ ռազմական ոստիկանությունը և դատախազությունը հետաքննություն են իրականացնում դեպքի վերաբերյալ։ Նման դեպքերը վերացնելու համար, մենք պետք է բացահայտենք և հանրությանը ներկայացնենք արատավոր այդ երևույթները։ Ըստ իմ տեղեկության՝ նշածս զորամասի դեդովշինայի անդմաներից են Էլխան Նասիբովը և Շահին Մամադլին։ Սրանք, խտրականություն դնելով զինվորների միջև, նրանց բաժանել են ԵՐԱԶ-ների և բաքվեցիների։ Անիծվեն սրանց նմանները», – գրել է Տոֆիկ Իբրահիմովը: Ադրբեջանցի մեկ այլ օգտատեր՝ Ֆարիդ Ղուրբանին, վերոնշյալ գրառման մեկնաբանություններում գրել է այն մասին, որ հիշատակված զորամասում ծառայող զինվորները մինչ օրս «հարկ են վճարում» իրենցից առաջ զորակոչված զինծառայողներին՝ ամսեկան առնվազն 20 մանաթ։ Աղբյուրը՝  voskanapat.info

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am