54-ամյա ընդմիջումից հետո վերսկսվում է տրամվայների երթեւեկությունը
Տրամվայների երթեւեկությունը, որոնց շահագործումն ԱՄՆ-ի մայքարաքաղում դադարեցվել էր ավելի քան կես դար առաջ, այս շաբաթ վերկսկսվի Վաշինգտոնում: Ինչպես հայտարարել են տեղական իշխանությունները, առաջիկա շաբաթ օրը բացվում է ուղեւորների կանոնավոր փոխադրումը վաշինգտոնյան տրամվայի առաջին եւ առայժմ միակ «ճյուղով», որի երկարությունը կազմում է շուրջ 3,5 կիլոմետր: Վաշինգտոնում տրամվայների հաղորդակցությունը դադարեցվել էր 54 տարի առաջ:
