Կհրապարակվի «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի» գործով դատական ակտը. Ամերիկացիները զգուշացրել են Փաշինյանին՝ «Don’t flirt with Trotsenko»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ շուտով «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի» գործով դատական ակտը եւ կառավարությունում արդեն հաշտվել են ԶՊՄԿ-ի գործով դատը պարտվելու մտքի հետ։

Ինչպես արդեն տեղեկագրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Միխայիլ Զուրաբովը պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետևանքներ։ Բաժնետոմսերն արգելանքից հանելու դատարանի որոշումն արդեն իսկ անվավեր ճանաչվել է։

Սակայն Փաշինյանին ոչ այնքան իրավական իրենց ապօրինությունների արձանագրումն է նյարդայնացնում, որքան ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոյի խոստումների ձախողումը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշակի հիասթափություն է ապրում , գիտակցել է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված սանկցիաներում հայտնված Ռոման Տրոցենկոն «քցել է» իրեն և հանձնարարել է այլեւս գործին չմիջամտել, ինչպես նաև կանխել «Գեոպրոմայնինգ»-ի շահերից բխող ցանկացած կոռուպցիոն միջամտություն:

Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է նաև նրա ստացած որոշ տեղեկություններով, այն է՝ Տրոցենկոն եւ իր թիմը անձնական ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով որոշել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին շուկայականից բազմակի թանկ գնով վաճառել իրենց իսկ սեփականություն հանդիսացող մեկ այլ «գույք»՝ Ագարակի (Մեղրի) պղնձամոլիբդենային կոմբինատը: Ընդ որում՝ գաղափարի հեղինակը, կարծես թե, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինն է։

Եվս մեկ կարեւոր հանգամանք՝ ԱՄՆ դեսպանատունը եւս զգուշացրել է Փաշինյանին, որ Ռոման Տրոցենկոն գտնվում է իրենց սեւ ցուցակում, այսինքն՝ այն ռուս գործարարների շարքում է, որոնց դեմ ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել։ Սա եւս որոշակի ազդեցություն է ունեցել Փաշինյանի դիրքորոշման վրա։

Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանին հորդորել են «Don’t flirt with Trotsenko», այն է՝ «խաղեր չտալ» նրա հետ:

«Փաստինֆո»-ի տվյալներով կառավարության կողմից ներգրավված փորձագետներն ուսումնասիրել են վերը հիշատակված դատական գործը և եզրահանգել, որ «Զանգեզուր մայնինգ»-ի հարցը հիմնավոր է, և որ գործով դատական «հաջողության» հասնելու համար ուժային միջամտությունն անգամ բացասական հետևանքներ է թողնելու թե ներդրումային միջավայրի վրա, թե միջազգային դատական ատյաններում, որտեղ շատ մեծ է հսկայական գումարներ պարտվելու հավանականությունը։

դիտվել է 705 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am