«Բուլկի Արամը» հետախուզման մեջ շարունակում է փող աշխատել պետության հաշվին

«Հրապարակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, որն արդեն երեք տարի է՝ գտնվում է փախուստի ու հետախուզման մեջ, շարունակում է տնօրինել ժամանակին իր կողմից սեփականաշնորհված «Հայարդնախագծի» շենքը, որը տարիներ շարունակ տրամադրել է պետական որոշ մարմինների, այդ թվում՝ ֆինանսների նախարարությանը։

Այսինքն՝ քրեական հետապնդման եւ հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ, շարունակում է պետության հաշվին գումար ստանալ։ Մենք տեղեկացանք, որ ժամանակին պետությունից սեփականաշնորհված շենքն այս պահին տիրություն է անում Արամ Հարությունյանի եղբայրը, որն անգամ որոշ խնդիրներ է առաջացնում՝ շենքի դիմացի ավտոկայանատեղիում այլ պետական կառույցների աշխատակիցների մեքենաների կայանման հետ կապված։


Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանից օրերս հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է այժմ այս շենքի հարցում, ում է պատկանում այն եւ ինչ ճակատագիր է ունենալու։ «Էնտեղ սեփականատիրոջ փոփոխություն, որքանով ես տեղյակ եմ, տեղի չի ունեցել։ Էս մասով, եթե չեմ սխալվում, կա նաեւ հարուցված քրեական գործ, այսինքն՝ այստեղ հարցն իրենց է ուղղված, մեր մասով չէ»,- ասաց Առնակ Ավետիսյանը։

Փորձեցինք ճշտել՝ այսինքն, հիմա Արամ Հարությունյանը շարունակո՞ւմ է տնօրինել այդ շենքը։ «Որքանով տեղյակ եմ՝ իրենց հետ փոխկապակցված ընկերությանն է պատկանում դեռ, բայց կան իրավական գործընթացներ, որոնց վերաբերյալ հիմա չեմ կարող ինֆորմացիա փոխանցել»,- ասաց նա։ Իսկ ինչո՞ւ չկարողացան Արամ Հարությունյանից այդ շենքը հետ վերցնել, որը պետական է եղել, եւ, թվում է, ապօրինի ձեռք բերված գույքերի ցանկում ամենահեշտ ու առաջնակարգը հենց դա պետք է վերցվեր, մինչդեռ, օրինակ, մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանից կարողացան վերցնել իր իսկ կառուցած մասնավոր հյուրանոցը՝ «Գոլդեն փելեսը»։

Ավետիսյանը դժվարացավ պատասխանել այս հարցին՝ նշելով, որ դա իրավական բլոկին վերաբերող հարց է։ Առնակ Ավետիսյանին հուշենք, որ ոչ թե իրավական, այլ, ավելի շատ՝ քաղաքական տիրույթում գտնվող հարց է, այսինքն՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի որոշումների տիրույթում․ նա է որոշում՝ ում գույքը խլի, ումը թողնի, ումը վերցնի, հետո իր մտերիմներին վաճառի կամ ում թույլ տա՝ կալանավորվելուց ժամեր առաջ լքի երկիրն ու ազատ ապրի օտար ափերում՝ գտնվելով իբրեւ թե հետախուզման մեջ։

ՀԳ․ Մենք տեղեկացանք, որ Արամ Հարությունյանին պատկանող շենքի բոլոր վարձակալները շարունակում են օգտագործել այդ գույքը եւ դրա դիմաց վճարել պայմանագրային հիմունքներով սահմանված վարձավճարները, սակայն այդ գումարների վրա իրավապահները կալանք են դրել, եւ հաշվեհամարներից գումարների շարժն արգելված է։ Բայց չի բացառվում, որ վարձակալներից ոմանք նաեւ կանխիկ հարաբերությունների մեջ են սեփականատիրոջ հետ, որն իրավապահների կարգավորման տիրույթից դուրս է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում) Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները Ցինիկ, ղզիկ, երկրի վարչապետը բա՞ մի քիչ ամոթ չունենա, վաղն էլ ուրիշ մատով նշան ցույց կտա․ կոտայքցի (video) Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video) Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ» Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել․ «Հրապարակ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր Բրյուսել․ Հայ Տունը մշակույթը դնում է Արցախի հանդեպ իր հանձնառության կենտրոնում Ինչու են ձերբակալել մանկավարժական համալսարանի պրոռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am