«ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ». Մի խումբ երիտասարդներ դիմում են դեսպանատանը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սերգեյ Կոպիրկին,

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների վարած քաղաքականությունը ներքաղաքական տիրույթում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առնվազն ոչ միանշանակ է: ՌԴ մասին քննադատողական, վարկաբեկիչ և կեղծ հայտարարություններից զատ՝ ՀՀ հեղափոխական իշխանությունները գնում են նաև կոնկրետ գործողությունների: Վառ օրինակ է հայազգի պրոդյուսեր, մտավորական, հայ-ռուսական հարաբերությունների ջատագով ու հավատարիմ աջակից և վերջի վերջո ՌԴ քաղաքացի Արմեն Գրիգորյանի սպանությունը: Իր ակտիվ քաղաքացիական, պռոռուսական-պռոհայկական դիրքորոշման համար կեղծ և ոչ իրավաչապ կալանքի միջոցով խոշտանգումների ենթարկվելուց հետո նա մահացավ հենց դատական նիստի ժամանակ: Պռոռուսական դիրքորոշում ունեցող հասարակական գործիչների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ նման ուղղորդված և կոնկրետ քայլերը իշխանությունների կողմից բազմաթիվ են: Այլ, հերթական օրինակը բլոգեր Միկա Բադալյանի կալանքն է ՌԴ դեսպանատան դիմաց ակցիայի համար՝ ի աջակցություն ռուսական Զինված Ուժերի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ընդդեմ նացիստների:

Այս չորս տարիների ընթացքում ՌԴ դեսպանատունը առնվազն հանրային տիրույթում դրսևորել է տարօրինակ լռություն և պասիվություն: Սա հատկապես վերաբերում է ՌԴ քաղաքացիների ու պռոռուսական դիրքորոշում ունեցող ուժերի իրավունքները պաշտպանելուն: Սրա արդյունքում Հայաստանում ավելի են ուժգնանում հակառուսական քարոզչությունը և հետևաբար, տրամադրվածությունը հասարակության կողմից: Բանը հասել է նրան, որ ավանդական կերպով պռոռուսական դիրքորոշում ունեցող հասարակական-քաղաքական գործիչները այլևս վախենում են հանրայնորեն խոսել, պաշտպանել ՌԴ իրավունքները, գործողությունները և դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ:

Միթե՞ Ռուսաստանը անգամ բարեկամ Հայաստանում է պարտվում արևմտյան քարոզչամեքենային և «փափուկ ուժին»: Հարցը հռետորական և գնահատողական չէ, այլ ենթադրում է պատասխան՝ հստակեցնելու Արմեն Գրիգորյանի նման ՌԴ քաղաքացիների համար՝ արդյոք նրանք նույնպես կզոհվեն դատարանի դահլիճում թե Ռուսաստանը ի զորու կլինի բարեկամ Հայաստանում ապահովել նրանց իրավունքները:

Հայտարարությունը բաց է Հասարակական Կազմակերպությունների և քաղաքացիների ստորագրման համար

դիտվել է 5869 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am