Տնտեսական ֆաշիզմ և հարկային տեռոր․ ո՞ւմ շահերն է սպասարկում ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը

Պետության անվտանգության ու զարգացման հիմքերից մեկը տնտեսությունն է։ Երկիրը կարող է փլուզվել առանց մեկ կրակոցի, եթե տնտեսական հարաբերությունները սխալ են կառուցված։ ԽՍՀՄ–ը դրա վառ ապացույցներից է։

Շուկայական տնտեսության հիմքը մասնավոր սեփականության ինստիտուտի պաշտպանությունն է։ Սրբության սրբոց է համարվում բանկային գաղտնիքը։

Եթե իշխանությունը որոշում է մտնել մասնավոր հարաբերոությունների մեջ և «հոտոտել» բանկային հաշիվները, ապա դա քաղաքական տոտալիտարիզմի նախերգանքն է դառնում ու պետության փլուզման նախանշան։

Նիկոլական իշխանությունը տնտեսական դաշտին առնչվող մի շարք որոշումներ է կայացնում, որոնք բերելու են նույնանման փլուզումների, ինչպիսին որ բերեցին բանակը կազմաքանդելու, հանրությանը պառակտելու և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը փակուղի մտցնելու իրենց քայլերը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, որը բառիս բուն իմաստով մեր տնտեսության հերն անիծելու է՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

ՊԵկ ղեկավար Ռուստամ Բադասյանը, ով կասկածելի արժանիքների համար նշանակվել է գլխավոր հարկահավաք, գործում է այնպես, ինչպես կգործեր թշնամական երկրի դիվերսանտը կամ գործակալը։ Նա առաջարկում է փոփոխություններ մտցնել մեր օրենսդրության մեջ («Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներ)։ Այդ փոփոխությունները պետք է հնարավորություն տան ՊԵԿ–ին տիրապետել յուրաքանչյուր տնտեսվարողի (մեծից մինչև փոքր) բանկային տեղեկատվությանն՝ առանց դատարանի որոշման։

Նախկինում ՊԵԿ–ի համար տնտեսվարողների բանկային գաղտնիքը հասանելի էր միայն որոշակի հիմքերի ու դատական որոշման դեպքում։ Հիմա առաջարկվում է ՊԵԿ–ի համար կանաչ լույս վառել հարկային տեռորի և բանկային ոլորտում քիթը խոթելու համար։

Եթե ՊԵԿ–ի առաջարկներն անցնեն, ապա Հայաստանում տնտեսական ֆաշիզմ կհաստատվի։ Այդ պայմաններում խոսել ներդրումներից, բիզնեսի զարգացումից պարզապես անիմաստ կդառնա։ Կապիտալը ոչ թե կարտահոսի Հայաստանից, այլ կփախչի։ Տնտեսական ճգնաժամը կվերածվի տնտեսական աղետի։

Թե ինչ նպատակով է այս հակապետական նախաձեռնությունն իրականացվում, կարելի է միայն ենթադրել։ Եթե մեր թշնամի պետությունը ցանկանա փլուզել Հայաստանը, ապա տնտեսության մեջ պետք է իրականացնի այն, ինչն առաջարկում է Բադասյանի «կանտոռան»։ Սա տնտեսական կյանքում երիտթուրքություն անել է նշանակում, այլ գնահատական հնարավոր չէ տալ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 154 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am