Պակիստանի վարչապետը հրաժարական է տվել
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հրաժարական է տվել երկերի Գերագույն դատարանի կայացրած որոշումից հետո: Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանի որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ 2015թ-ին հրապարակված Պանամայի թղթերով բացահայտվել է այն հսկայական հարստությունը, որը Շարիֆի երեխաները գրանցել են օֆշորային գոտիներում: Շարիֆը շարունակաբար հերքում էր նման մեղադրանքները: Գերագույն դատարանի հինգ անդամներն Իսլամաբադում հուլիսի 28-ին միաձայն որոշում են կայացրել Շարիֆին որակազրկելու մասին, ինչից հետո վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վարչապետը դադարեցնում է իր պարտականությունների կատարումն ու հրաժարական է տալիս:
