«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզկենտրոնում այժմ էլ բժշկական կենտրոնի տնօրեն նշանակելու համար են իշխանավորները ներքին պայքար մղում՝ փորձելով մեկը մյուսին ապացուցել, որ հենց իր խոսքն է անցնելու:
Այսպես, տեղեկացանք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն է շահագրգռված, որ ընկերը՝ Ասատուր Ասատրյանը, ԲԿ-ի տնօրեն դառնա: Նրան հետ այդ հարցում համակարծիք է առողջապահության երբեմնի նախարար, այժմյան պատգամավոր Արսեն Թորոսյանը: Դանիելյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Ասատրյանն իր ընկերն է, բայց ընդգծեց՝ տնօրեն նշանակելու հարցը նախեւառաջ ոլորտից գլուխ հանողների տիրույթում է: «Այո, տեղյակ եմ, որ մեր լավ ընկերոջ՝ Ասատուր Աստրյանի անունն է քննարկվում, եւ ես ողջունում եմ նրա թեկնածությունը: Ուրախ կլինեմ, որ նա նշանակվի, բայց ընտրությունը մրցութային կարգով է, հետեւաբար այստեղ ինտրիգներ փնտրելը տեղին չէ»,- հավելեց նա: «Ի՞նչ հարցեր ու խնդիրներ ունեք մարզպետի հետ»,- հարցրինք պատգամավորին: «Նման խնդիր չկա, ու զարմանում եմ, որ նման տեսակի հարցեր են հրապարակ գալիս»,- վստահեցրեց Դանիելյանը:
Նույն հարցը փորձեցինք նաեւ Գեղարքունիքի փոքրիկ գյուղի գյուղապետի պաշտոնից թռիչքաձեւ աճով միանգամից Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանին ուղղել ու Կապանի ԲԿ-ի տնօրենի ընտրության մասով նաեւ նրա տեսակետը լսել: Նա, սակայն, որ մոտ մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում խոստացել էր արձագանքել մեր զանգերին ու ցանկացած պարագայում մեկնաբանությամբ հանդես գալ, արհամարհեց մեր թե՛ զանգերը, թե՛ հաղորդագրությունները:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը