Մոսկվան անում է ամեն ինչ ԱՄՆ-ի հետ երկկողմանի հարաբերությունները նորմալացնելու համար
Մոսկվան`չնայած ԱՄՆ-ում ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառմանը, անում է ամեն հնարավորը, որպեսզի նորմալացնի Վաշինգտոնի հետ երկկողմանի հարաբերությունները, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է РИА Новости-ն: «Ռուսաստանի Դաշնությունն արել և անում է ամեն հնարավորը, որպեսզի նորմալացնի երկկողմ հարաբերությունները, զարգացնի կապերը և համագործակցությունը ԱՄՆ-ի հետ: Համաշխարհային հիմնախնդիրները արդյունավետ կարելի է լուծել միայն համատեղ», - ասվում է հայտարարության մեջ՝ ընդգծվելով, որ վստահ են, որ երկրագնդի մարդկանց մեծամասնությունը կիսում է այդ մոտեցումը:
