«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում ճաշարանի նորոգման աշխատանքներ են սկսվել։ Որպեսզի ԱԺ աշխատակազմն ու պատգամավորները սոված չմնան, ԱԺ աշխատակազմը բուֆետը տեղափոխել է շենքից համարյա դուրս՝ լրագրողների մամուլի սրահ, որի մուտքը դրսից է եւ գրեթե չէր օգտագործվում լրագրողների կողմից։
Մամուլի սրահում ժամանակավորապես տեղակայված բուֆետում, սակայն, միայն սուրճ եւ ֆաստֆուդային ուտելիք են տալիս։ Իսկ ճաշարանի հիմնական տարածքը կապիտալ վերանորոգվում է՝ խոհանոցից սկսած մինչեւ պատեր, կահ-կարասի, սպասքի թարմացում։ ԱԺ-ից մեզ ասացին՝ նախատեսում են մինչեւ սեպտեմբերի կեսերն ավարտել նորոգումը, սակայն չասացին, թե որքան գումար են նախատեսել նորոգման համար, եւ որ ընկերությունն է կատարում աշխատանքները։
Ասացին՝ ծախսերի մի մասն իր գրպանից աշխատակազմի ղեկավար, գործարար Վահան Նարիբեկյանն է հոգում, ինչը բավականին տարօրինակ է։ «Ռեմոնտ» անողներն էլ ԱԺ տնտեսական մասի աշխատակիցներն են, այսինքն՝ դեռ որեւէ շինարարական ընկերություն ներգրավված չէ, փորձում են իրենց ուժերով կազմակերպել։ Հետո հնարավոր է՝ մրցույթով շինկազմակերպության դիմեն։
Սեպտեմբերին նաեւ ԱԺ ճաշարանի գործարկման նոր մրցույթ կհայտարարվի, որով էլ կորոշվի՝ գործո՞ղ ընկերությունը կմնա, թե՞ նոր ընկերություն կգա։ Նկատենք, որ նախկինում ճաշարանն աշխատեցնողները պարբերաբար խնդիրներ էին ունենում, քանի որ ԱԺ-ում աշխատելը միշտ բարդ է եղել»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը