Մանդատազրկման նիստը՝ հուլիսի 14-ին. հարցը կմտնի՞ փակուղի

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ կայքում հրապարակվեց պաշտոնական փաստաթուղթ՝ նախագծի տեսքով, համաձայն որի՝ ՔՊ խմբակցությունը որոշել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ հրավիրել։ Կարճ ժամանակ անց նախագիծը հեռացվեց կայքից, սակայն այդ հարցն իշխող ՔՊ-ի օրակարգում է։ ԱԺ խորհուրդը նիստ կգումարի սահմանված ժամկետի վերջին օրը՝ հուլիսի 14-ին։

Ուշագրավ է նաեւ, որ ՔՊ-ում, ըստ որոշ տեղեկությունների, երեկոյան ժամին են նիստը նշանակել։ ԱԺ խորհուրդը մի քանի ժամ է ունենալու ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով որոշում կայացնելու համար։ Բանն այն է, որ հուլիսի 15-ից խորհրդարանն արձակուրդ է գնալու, եւ պատգամավորներն այլեւս չեն կարող գործունեություն ծավալել ու որոշումներ կայացնել։

Խոսքը «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների 33 պատգամավորների մասին է, ՔՊ-ի թիրախում չեն ընդդիմությանը դավաճանածները՝ Իշխան Զաքարյանն ու Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ Մարտուն Գրիգորյանը, որը Վանեցյանի փոխարեն է մանդատ ստացել։ Մյուս 33 պատգամավորը, պարզվում է, հատել են բացակայությունների թույլատրելի շեմը, այդ հիմքով էլ փորձելու են նրանց զրկել մանդատներից։

Ի դեպ, շաբաթներ առաջ ընդամենը 10-11 պատգամավորի մասին էին ասում, որ թույլատրելի սահմանը այսքանն են հատել։ Սակայն ԱԺ քարտուղարությունը հունիսի վերջին հաշվարկ է արել եւ պարզել, որ 33 պատգամավորն էլ թույլատրելիից շատ բացակա ունեն։ «ԱԺ կանոնակարգ» օրենքն ասում է, որ «պատգամավորի մասնակցությունն ԱԺ քվեարկություններին հաշվառում է աշխատակազմը, որը յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, ԱԺ նախագահին է ներկայացնում քվեարկություններից բացակայած պատգամավորների վերաբերյալ տեղեկանք՝ դրան կցելով բացակայությունները հարգելի համարելու հիմքերը»:

Սա նշանակում է, որ հուլիսի 7-ին աշխատակազմը պետք է ներկայացրած լիներ այդ տեղեկանքը։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 159-րդ հոդվածի 4-րդ կետն էլ սահմանում է․ «Համապատասխան փաստաթուղթն ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, ԱԺ նախագահը հրավիրում է խորհրդի նիստ՝ փաստաթղթում նշված պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար, եւ այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին»։

5-րդ կետն էլ ասում է․ «Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից»:

Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ԱԺ խորհրդի նիստ կհրավիրի, գրավոր կտեղեկացնի ընդդիմադիրներին, հուլիսի 15-ին կսկսվեն ԱԺ արձակուրդները։ ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Այո, ԱԺ նախագահը կանոնակարգով պարտադրված է՝ տեղեկանքը ստանալուց մեկ շաբաթվա ընթացքում խորհրդի նիստ հրավիրել։ Եթե ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայանում, հարցը մեկ շաբաթով հետաձգվում է, հետո առանց իրենց էլ կարող են քննարկել։ Բայց այստեղ, այո, խնդիր կա, որը չգիտեմ, թե ինչ ձեւով կմեկնաբանվի։ Խորհրդարանն արձակուրդ է գնալու։ Սա նշանակում է, որ եթե խորհրդի անդամները գնացին արձակուրդ, կամ մնաց մեկը՝ ԱԺ նախագահը, բնական է՝ խորհրդի նիստ չեն կարող անել, որովհետեւ արձակուրդի մեջ են»։

Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը թույլ տալի՞ս է, որ այդ օրակարգով նիստը հետաձգեն, դիցուք, սեպտեմբերին անեն, թե՞ սահմանված մեկշաբաթյա ժամկետում պետք է անեն։ «Ես չեմ կարող այս պահին ասել, որովհետեւ այդ թեմայով քննարկում այս պահին չի եղել, հավանաբար՝ հետո կլինի»,- ասաց Սողոմոնյանը։

«Կանոնակարգ օրենքը երկու նորմն էլ սահմանում է՝ ե՛ւ արձակուրդ ուղարկելը ամռանը, ե՛ւ հարցը քննարկելը, հիմա ես չգիտեմ, թե ով ինչպես կմեկնաբանի»,- նշեց քարտուղարության պետը, նաեւ վստահեցրեց, որ, իրենց հաշվարկներով, գրեթե բոլոր ընդդիմադիրները գերազանցել են բացակայությունների թույլատրելի շեմը․ «Հիմա մեկը գուցե 15-ով է գերազանցել, մյուսը՝ 30-ով, հաջորդը՝ 50-ով․․․»։ Սողոմոնյանը չհիշեց, թե քանի բացակայությունն է համարվում հարգելի։

ՔՊ մեր աղբյուրները, սակայն, ասում են՝ եթե անգամ պատգամավորները ներկայանան եւ նիստ գումարեն, ապա ոչ բոլոր պատգամավորների հարցում դրական որոշում կկայացնեն, մանդատներից զրկելու հավանություն կտան առավել շատ բացակայած տասնյակին, որոնց մասին ի սկզբանե խոսվում էր։

Ի դեպ, խորհրդի որոշումը ՍԴ մուտք անելուց հետո ՍԴ-ն պետք է որոշում կայացնի դիմումը մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։ ՍԴ-ն պետք է որոշի՝ բավարարել դիմումը կամ ոչ: Եթե ԱԺ խորհուրդն ի սկզբանե դեմ է քվեարկում ՍԴ դիմելու հարցին, պատգամավորների թվի 1/5-ը սեփական նախաձեռնությամբ եւս կարող է դիմել ՍԴ: Այսինքն՝ այս հարցում վերջնական ատյանը ՍԴ-ն է, որն իրավասու է որոշում կայացնել յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ: Ամեն մի պատգամավորի վերաբերյալ առանձին որոշում է ընդունվում։

Մանդատից զրկված պատգամավորներին խորհրդարանում փոխարինում են ցուցակի հաջորդ համարները։

ՀԳ․ Միջազգային հանրությունը, ի դեպ, ընդդիմությանը պատժելու հարցում կանաչ լույս է վառել իշխանությունների առաջ։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը կարծում է․ «Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության միջեւ հարաբերությունների պարամետրերը, քաղաքական ակցիաները կարող են իրականացվել տարբեր ուղղություններով․․․ խորհրդարանական բոյկոտը կարող է դիտվել որպես ընտրված ներկայացուցիչների կողմից ակցիայի ձեւ»։

Եվ կարծում է, որ պետք է «Սահմանադրությամբ սահմանվի հաճախելիության կանոն, եւ մատնանշվեն տույժեր` թերացող անդամների նկատմամբ, սկսած փոխհատուցման մասնակի կամ ամբողջական վերացումից մինչեւ ձայնի իրավունքից զրկումը, սակայն առանց մանդատի կորուստ նախատեսելու»։

Ինչ վերաբերում է բոյկոտին, ապա, ըստ եվրոպացի պաշտոնյայի, «այն թույլատրելի է միայն հազվադեպ եւ շատ ծայրահեղ հանգամանքներում, երբ խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ է մեծամասնության գործողությունների արդյունքում։ Ընթացիկ քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունները, նույնիսկ դրանցից գլխավորները չեն կարող արդարացնել բոյկոտը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video) Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ» Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել․ «Հրապարակ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր Բրյուսել․ Հայ Տունը մշակույթը դնում է Արցախի հանդեպ իր հանձնառության կենտրոնում Ինչու են ձերբակալել մանկավարժական համալսարանի պրոռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am