Ինչու՞ է «դաշնակցային» Ղազախստանը փորձում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից

Հետխորհրդային երկրների ժողովուրդների մոտ այն տեսակետն էր ձևավորված, թե իբր Ռուսաստանի ամենահավատարիմ գործընկերներից է համարվում Ղազախստանը: Նույնիսկ Բելառուսի հետ՝ «պուտինյան» Ռուսաստանում պարբերաբար առաջանում էին բավականին կոշտ, տնտեսական բնույթի կոնֆլիկտներ: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև երբեք նման հակասություններ չէին նկատվել:

Այս տարվա հուվարի սկզբի դեպքերը, երբ փողոցային բողոքի ցույցերի արդյունքում ներկայիս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի իշխանությունը մազից էր կախված մնացել, շատ փորձագետների կարծիքով հենց Մոսկվայի ակտիվ գործողությունների արդյունքում վիճակը հաղթահարվեց և Տոկաևը կարողացավ պահպանել սեփական իշխանությունը:

Դրանից հետո գրեթե բոլոր տեսակի փորձագետներն ու վերլուծաբաններն այն եզրահանգման եկան, թե իբր այդ դեպքերից հետո Տոկաևը հայտնվեց Պուտինի «գրպանում»: Մենք կանխատեսում էինք ճիշտ հակառակ զարգացման սցենարը, այն է Տոկաևի գլխավորությամբ Ղազախստանն աստիճանաբար հեռանալու է Մոսկվայի ազդեցությունից և դա կապված չի լինելու միայն Տոկաևի որոշումից և ցանկությունից:

Այսօր այդ զարգացման սցենարը իրականություն է դառնում:

Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման մասին հիմնականում նպատակ ունեն մեղմելու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի վերջին հայտարարությունների և Ղազախստանի պրակտիկ գործողությունների բացասական ազդեցությունը։ Հանրապետության ղեկավար Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը հայտարարել է, որ Նուրսուլթանը մտադիր չէ գործել ի վնաս Մոսկվայի շահերի, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նավթի արտահանման ուղիները դիվերսիֆիկացնելու Ղազախստանի որոշումը հազիվ թե քաղաքական բնույթ ունենա, և կոչ է արել ակտիվացնել երկկողմ շփումները։

Նման հայտարարությունների բուն անհրաժեշտությունը հուշում է, որ խնդիրները դեռ կան և ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բնույթ ունեն։ Իրադարձությունները ծավալվում են հունիսի կեսերից SPIEF-22-ում Քասիմ Տոկաևի հնչեղ հայտարարությունների ֆոնին, որոնցում նա հերքում էր Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը՝ դրանք անվանելով «քվազիպետական կազմավորումներ»: Դժվար է այս հայտարարությունը մեկնաբանել այլ կերպ, քան որպես Ուկրաինայում ռուսական քաղաքականության բացահայտ դատապարտում:

Բացի այդ, Նուրսուլթանից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Ղազախստանը չի դառնա հակառուսական պատժամիջոցները «շրջանցելու» ալիք և ամբողջությամբ հավատարիմ կմնա դրանց, այդ թվում՝ արգելք դրված ապրանքների արտահանման և ներմուծման վրա: Ղազախստանի նման պահվածքի դիմաց՝ Ռուսաստանի արձագանքը չուշացավ:

Հուլիսի 5-ին ռուսական դատարանի որոշմամբ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը (CPC), որի միջոցով Ղազախստանից արտահանվող նավթի մոտ 80%-ը մատակարարվում է Նովոռոսիյսկ նավահանգիստ և հետագայում համաշխարհային շուկա, ներառյալ Ուկրաինա, դադարեցրել է աշխատանքը։ Մեկ ամիս, իբր բնապահպանական խախտումների պատճառով այդ աշխատանքների դադարեցումը նշանակում է Ղազախստանի նավթարդյունաբերության համար ամսական 0,5 մլրդ դոլարի ուղղակի վնաս։

Եթե դատարանը որոշի երկարաձգել CPC-ի շահագործման արգելքը՝ Ղազախստանի կորուստները կավելանան մի քանի անգամ և նույնիսկ ավելին, քանի որ կծագի նավթի արդյունահանման ծախսատար և զգալի կրճատման հարցը:

Քանի որ Նուրսուլթանը CPC-ի կասեցման մեջ տեսնում էր քաղաքական դրդապատճառ, նրանք մտածում են արտահանման համար նավթի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման մասին: Ղազախստանի նախագահ Կասիմ Տոկաևի ցանկությունը, Կասպից ծովով նավթի արտահանման կտրուկ աճի մասին նույնպես կարծես թե իրատեսական չէ։ Նավթամուղի կառուցումը ծովի տակով դեպի Ադրբեջան կպահանջի տարիներ, և դժվար թե այն համաձայնեցվի մերձկասպյան մյուս երկրների կողմից, օրինակ «բնապահպանական» խնդիրների նկատառումներով:

Ինչու՞ Տոկաևը գնաց նման քայլի, այսօր բոլորն են փորձում հասկանալ:

Մինչդեռ, իրականությունը կայանում է նրանում, որ Տոկաևը չի կարող հաշվի չառնել հետնազարբաևյան ղազախական իրականությունը, որտեղ Մոսկվայի հանդեպ կան լուրջ դժգոհություններ:

Իսկ ինչո՞վ են այդ դժգոհությունները պայմանավորված, դա առանձին վերլուծության հարց է, որը կապված է առաջին հերթին Մոսկվայի «կացնային» պահվածքի հետ հետխորհրդայի երկրների հանրային կարծիքի հանդեպ:

Ավելի մանրամասն, այս խնդիրը կներկայացնենք հաջորդիվ:

Արտակ Հակոբյան

 

zham.am

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am