Ադրբեջանը վարում է ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ելույթը ԵԱՀԿ Երևանի գրասենյակին նվիրված ընդունելությանը Այսօր մենք հավաքվել ենք այս դահլիճում՝ մեր գնահատանքի խոսքը հղելու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի երկարամյա գործունեության կապակցությամբ: Հայաստանի իշխանությունները ցանկություն և քաղաքական կամք դրսևորեցին պահպանելու ԵԱՀԿ հետ համագործակցության այս կարևոր գործիքը: Սակայն, չնայած հայկական կողմի, ԵԱՀԿ գերմանական և ավստրիական նախագահությունների և մասնակից պետությունների ու ԵԱՀԿ Քարտուղարության գործադրած ջանքերին և ցուցաբերած աջակցությանը, ցավոք, հնարավոր չեղավ երկարաձգել գրասենյակի մանդատը ԵԱՀԿ մեկ մասնակից պետության՝ Ադրբեջանի կողմից կոնսենսուսի սկզբունքի չարաշահման պատճառով: Ադրբեջանը Բաքում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ ու հետևողական քաղաքականություն: Այդուհանդերձ, այսօր ես կցանկանայի կենտրոնանալ Երևանի գրասենյակի ավելի քան մեկուկես տասնամյակ տևած գործունեության վրա: Գրասենյակն իր հիմնադրման օրվանից հանդիսացել է կարևոր գործընկեր Հայաստանի կառավարության համար ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում մեր երկրի հանձնառությունների իրականացման գործում: Հայաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները գրասենյակի նախանշած ծրագրերի իրականացման համար: Գրասենյակի կողմից իրականացված ծրագրերը, որոնք հիմնված էին ընդունող երկրի կարիքների ու առաջնայնությունների վրա, մեծ նպաստ են ունեցել Հայաստանի պետական ինստիտուտների կարողությունների ամրապնդման, անվտանգության ոլորտի, տնտեսական, դատաիրավական բարեփոխումների առաջմղման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանական խնդիրների հասցեագրման, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդման ու բազմաթիվ այլ ոլորտներում: Հայաստանի իշխանությունների և Երևանի գրասենյակի միջև համագործակցության բարձր մակարդակը և իրականացված ծրագրերի արդյունավետությունը մշտապես դրվատանքի խոսքերի են արժանացել ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից ու հանդիսացել այլ երկրների համար լավագույն փորձառության օրինակներ: Ծրագրերի հաջող իրականացման գործում մեծ էր ոչ միայն Հայաստանի պետական իշխանության մարմինների, այլև գրասենյակի այլ գործընկերների՝ ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների ավանդը: Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Երևանի գրասենյակի ներկա և նախկին ղեկավարների ու իրենց փորձառու և բարձր մասնագիտական որակներ ունեցող անձնակազմի կատարած աշխատանքը և նվիրվածությունը: Ընդհանրապես, Երևանի գրասենյակն իրենից մարմնավորում էր ԵԱՀԿ այն մոդելը, որը Հայաստանը ցանկանում է տեսնել: ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում ձևավորում էր համագործակցության հարթակ և այդ հարթակում ներգրավում էր Երևանում գործող միջազգային կազմակերպությունների գրասենյակներին և հավատարմագրված դեսպանություններին: Երևանի գրասենյակում կողք կողքի աշխատում էին ԵԱՀԿ տարբեր մասնակից երկրներից գործուղղված  բարձրաստիճան մասնագետներ, որոնք իրենց համատեղ աշխատանքով ամեն օր հաղթահարում էին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա բաժանարար գծերը և ցույց տալիս, որ Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ միասնական անվտանգության համայնքի տեսլականը կարող է լինել ոչ միայն խոսք այլև գործ: Կուզենայի երախտիքի իմ խոսքերն ասել ինչպես ԵԱՀԿ գրասենյակի օտարերկրյա գործուղղված մասնագետներին, այնպես էլ նրանց գործուղղող երկրներին, մասնավորապես ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Գերմանիային, Ավստրիային և Չեխիային: Լիահույս եմ, որ Հայաստանից ձեզ հետ տանելու եք նոր փորձառություն, գիտելիքներ, բայց ամենակարևորը՝ գիտակցում, որ ձեր կյանքի ինչ որ փուլում դուք օգտակար եք եղել Հայաստանին և նրա ժողովրդին ու ձեր իսկ աշխատանքով դարձել եք նրա մի մասը: Կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել գրասենյակի տեղական կամ ավելի ճիշտ ազգային աշխատակիցներին: Ձեր ավանդը գրասենյակի հաջող գործունեության մեջ էական է, քանի որ դուք եք ապահովել գրասենյակի և նրա ծրագրերի ինստիտուցիոնալ հիշողությունը և շարունակականությունը: Լիահույս եմ, որ ձեզնից շատերն ապագայում նույնպես ներգրավված կլինեն ԵԱՀԿ և ՀՀ համագործակցության ծրագրերում: Վերջապես, թույլ տվեք գնահատանքի խոսքեր ասել ԵԱՀԿ քարտուղարությանը, որն այսօր այս միջոցառմանը ներկայացված է բարձր մակարդակով ի դեմս՝ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյի: Ես նրանից շնորհակալություն եմ հայտնում ինչպես կատարված այնպես էլ կատարվելիք աշխատանքի համար: Չնայած գրասենյակի փակմանը, Հայաստանի իշխանությունները մտադիր են բարձր մակարդակի վրա պահպանել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը: Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած հանձնառություններին և պատրաստակամ ենք շարունակել գրասենյակի ծրագրերի իրականացումը, հանուն մեր երկրի հետագա զարգացման: Շնորհակալություն:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am