Ինչպես «գնել» մարդկանց լոյալությունը կամ կուսակցականացումը

«Փաստ» օրաթերթը գրում է . «2018 թվականից ի վեր պետական համակարգի հետևողական քպականացում է տեղի ունենում։ Դա առավել ցայտուն է դրսևորվում հատկապես պատերազմից հետո: Մամուլում կարելի է հանդիպել բազմաթիվ հրապարակումների այն մասին, որ պետական ինստիտուտները համատարած կերպով «զտվում» են, որի հիմնական նպատակը ՔՊ-ի, իսկ ավելի ստույգ՝ Նիկոլի նկատմամբ լոյալության ձևավորումն է, իսկ մաքսիմում ծրագիրը՝ հնարավորինս շատ քաղծառայողների ՔՊ անդամ կամ գոնե համակիր դարձնելը։

Այս համատեքստում պետական համակարգի այն աշխատակիցները, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն կամ քննադատաբար են վերաբերվում իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, համատարած կերպով ազատվում են աշխատանքից։ Բնականաբար, երբեք հաշվի չի առնվում պրոֆեսիոնալության, փորձի, օգտակարության (պետությանը) գործոնը։ Այս իշխանություններին պրոֆեսիոնալիզմն ընդհանրապես չի հետաքրքրում, իրենց անհրաժեշտ է թեկուզ պետական համակարգի կազմաքանդման հաշվին ՔՊ-ի կամ Փաշինյանի նկատմամբ հավատարմություն և դրական վերաբերմունքի ձևավորում։


Ըստ էության, իշխող կուսակցությունը նույնացվում է պետության հետ։ Մյուս կողմից՝ պետական համակարգի «մնացող» աշխատակիցներին, որոնք առնվազն չեզոք են, առավել ևս քպական են, փորձում են սիրաշահել պարգևավճարներով, աշխատանքը պահպանելու հավաստիացումներով: Դեռ չենք խոսում իրավապահների մասին, որոնց պարգևավճարներ են բաժանում կոնկրետ այն ժամանակ, երբ նրանք ընդդիմության նկատմամբ բիրտ ուժ են կիրառում։ Ավելին, իրավապահների այն ներկայացուցիչներն ու պաշտոնյաները, որոնք իրենց լիազորությունները չարաշահում են՝ ընդդիմության նկատմամբ առավել կոշտ բռնություններ կիրառելով, ավելի շատ են խրախուսվում, կոչումի կամ պաշտոնի բարձրացում են ստանում։ Այսինքն, փաստացի, պետական ինստիտուտների ու պետական բյուջեի հաշվին իշխանությունները փորձում են իրենց նկատմամբ վերաբերմունք «գնել»։

Այս գործելակերպը առավել ցցուն էր արտահայտվում «ժողովրդավարության» բաստիոնում անցկացված վերջին մի քանի ընտրությունների, առավել ևս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Պատահական չէ, որ հենց ՏԻՄ ընտրություններից առաջ են իշխանությունները սկսում այս կամ այն բնակավայրին բյուջեի հաշվին գումարներ տրամադրել, ինչ-որ ծրագրեր իրականացնել, որպեսզի մարդկանց կարողանան իրենց կողմը գրավել։ Օրինակ՝ բնակիչների վրա ազդելու ամենաընդունված, Նիկոլ Փաշինյանի սիրած ձևը դարձել է ասֆալտապատումը։ Որոշ բնակավայրերում իշխանությունները ընտրություններից առաջ են հիշում այդ մասին, շատ արագ մի քանի փողոց ասֆալտապատում են ու դա ներկայացնում որպես անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ երևույթ։

Ու որևէ մեկին չի էլ հետաքրքրում այդ ասֆալտի որակը, քանի որ այն հաջորդ տարի արդեն կարող է քանդվել, ինչի օրինակները բազմաթիվ եմ։ Իշխանություններին պետք է մարդկանց աչքին թոզ փչելու համար ինչ-որ երևացող աշխատանք ցույց տալ, որպեսզի նրանց իրենց կողմը գրավեն։ Դրան զուգահեռ, իշխող ուժին շատ քիչ է հուզում, որ մինչ այդ բազմաթիվ կարևոր և կենսական նշանակություն ունեցող խնդիրներ մնում են չլուծված։ Եվ ինչ ծրագիր էլ, որ պետության հաշվին իրականացնում են, ապա այն անպայման որպես մեծ լավություն են ներկայացնում, իսկ երբ այդ ծրագրերը կյանքի կոչելու հարցում խոչընդոտներ են ի հայտ գալիս, ապա մեղքը ընդդիմության վրա են գցում։

Օրինակ՝ այդպիսին է դարձել Վանաձորում 2,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրի իրականացման հարցը, որով նախատեսվում է փողոցների, մանկապարտեզների, մշակույթի տների նորոգում: Վանաձորում ավագանու իշխանական թիմի ներկայացուցիչները ավագանու թատերականացված նիստեր են կազմակերպում, որպեսզի ընդդիմությանը մեղադրեն, որ նրանք նիստերին չմասնակցելով և բոյկոտելով՝ տապալում են խոշորամասշտաբ սուբվենցիոն ծրագրի իրականացումը։ Բայց ի սկզբանե իշխանություններն են տապալել ավագանու նիստերը՝ ընտրություններից ամիջապես հետո դատական գործընթաց սկսելով, որպեսզի ընդդիմության ներկայացուցիչը հանկարծ քաղաքապետ չդառնա։

Եվ քանի որ հիմա իշխանություններին հաջողվել է նշանակել քաղաքապետի իրենց պաշտոնակատարին, ապա հիմա ծրագրերի իրականացման անվան տակ փորձում են նրա նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորել և հնարավոր նոր ընտրություններից առաջ շահել մարդկանց համակրանքը։ Բացի այդ, իշխանությունները հատկապես շռայլ են սեփական թիմակիցների նկատմամբ. պետբյուջեից վճարվող պարգևավճարների, գործուղումների ու արտոնություններ տրամադրելու միջոցով փորձում են համալրել իրենց շարքերը կամ յուրայինների համար առանձնահատուկ բարենպաստ պայմաններ ստեղծել։ Եվ պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե տարբեր ՊՈԱԿ-ներ կապված են իշխանական պատգամավորների հետ։

Պարադոքսալ վիճակ է ստացվում, քանի որ իշխանությունները մի կողմից շարունակում են խոսել ու քննադատել նախկինում եղած ընտրակաշառքները կամ կոռուպցիոն դրսևորումները, բայց մյուս կողմից էլ իրենք արդեն պետբյուջեի հաշվին, պետական համակարգի հաշվին փաստացի գնում են մարդկանց լոյալությունը և վերաբերմունքը՝ գիտակցելով, որ իրենք համապատասխան վստահություն չունեն և իրենց հիմնական հույսը այդ գործիքակազմի կիրառումն է։ Այդպիսով, իշխանությունները պետությունը դարձրել են իրենց «դուքյանը» և ծառայեցնում են նեղ քաղաքական շահերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am