Ովքե՞ր կարող են հայտնվել ԱԺ-ում այսօրվա ընդդիմադիր պատգամավորների փոխարեն

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է որոշում, համաձայն որի, արտահերթ նիստ կգումարեն եւ կդիմեն Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով: Ըստ այդմ՝ մանդատներից ՍԴ-ի դրական որոշման դեպքում կզրկվեն խորհրդարանի ընդդիմադիր բոլոր պատգամավորները, բացի Թագուհի Թովմասյանից եւ Իշխան Զաքարյանից: Իսկ թե այս գործընթացն էլ «հորով-մորով» անելու դեպքում ինչ տեղի կունենա, «Իրավունքը» պարզեց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանից:

- Եթե ՍԴ-ն դրական որոշում կայացնի այս գործընթացի վերաբերյալ, հնարավո՞ր է, որ խորհրդարանում հայտնվեն այն քաղաքական ուժերը, որոնք, ընտրությունների արդյունքների համաձայն, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքներից ավելի քիչ ձայն էին ստացել եւ չկարողացան անցողիկ շեմը հաղթահարել:


- Այդ մոտեցումը հատկապես շրջանառվում էր 2021 թվականի ընտրություններին անմիջապես հաջորդող շրջանում, որ եթե «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հրաժարվեն մանդատներից, ավելի քիչ ձայն հավաքած ուժերը կհայտնվեն օրենսդիր մարմնում:

Սակայն սա բացառված է, որովհետեւ օրենսդիրը որեւէ կերպ նման հնարավորություն չի ստեղծել: Այլ ուժերի խորհրդարանում հայտնվելու միակ եղանակը նոր Ազգային ժողովի ընտրությունն է: Այս պահի դրությամբ` եթե պատգամավորների լիազորությունները դադարեցվեն, խորհրդարանում պատգամավորական մանդատ կարող են ստանձնել բացառապես իրենց նախընտրական ցուցակների հաջորդող համարները:

Ես լիահույս եմ, որ ցուցակներում ներառված մարդիկ բարոյական, գործընկերային գործելաոճ կդրսեւորեն եւ անձնական շահագրգռվածությամբ չեն առաջնորդվի եւ չեն ստանձնի մանդատները, ինչպես արդեն ունենք օրինակներ, որոնք պատրվակ են ներկայացնում «անկախ» պատգամավորի գործունեություն ստանձնելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 683 անգամ
Լրահոս
Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video) Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ» Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել․ «Հրապարակ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր Բրյուսել․ Հայ Տունը մշակույթը դնում է Արցախի հանդեպ իր հանձնառության կենտրոնում Ինչու են ձերբակալել մանկավարժական համալսարանի պրոռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am