Ռուսալեզու շուկայի համար Զբոսաշրջության կոմիտեն նոր անակնկալ է պատրաստել

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն թողարկել է Հայաստանը ներկայացնող «Армения» անվանմամբ տեղեկատվական բրոշուրը, որը թույլ կտա ռուս զբոսաշրջիկին մինչև Հայաստան այցելելը պատկերացում կազմել այստեղ եղած հետաքրքիր ժամանցային վայրերի մասին: Այս թեմայով Aysor.am-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի հետ, ով մեզ պատմեց այս բրոշուրի բովանդակության մասին: Նա մեզ տեղեկացրեց, որ առաջիկայիում նախատեսվում է առնվազն 4000 տպաքանակ ունենալ, իսկ բացի ռուսերենից, լինելու են նաև անգլերեն և ևս մեկ օտարալեզու բրոշուրներ. երրորդ լեզվի ընտրությունը դեռ քննարկման փուլում է: Ինչպես ներկայացրեց Մեխակ Ապրեսյանը, այս բրոշուրները Կոմիտեն տարածելու է միջազգային ցուցահանդեսներում, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում, օդանավակայաններում, սահմանային անցման կետերում, նաև ՀՀ-ում եղած օտարերկրյա դեսպանատներում: «Շուտով նախատեսվում է Մոսկվայում «Отдых» միջազգային ցուցահանդեսը, որտեղ և կներկայացնենք այս բրոշուրները», - նշեց մեր զրուցակիցը: Ըստ նրա՝ բրոշուրը բավական ընդգրկուն և համապարփակ են ստացվել՝ ներառելով մի քանի բաժիններ՝ «Ի՞նչ անել Հայաստանում», «Ծանոթություն երկրին» «Անմոռանալի տպավորություններ», «Համաշխարհային ժառանգություն», «Կենդանի բնություն», «Արկածներ փնտրելիս», «Ծեսեր և ավանդույթներ», «Վառ հիշողությունների շտեմարան» և այլն: Հարցին՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ որքա՞ն է եղել ռուս զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան, մեր զրուցակիցը նշեց, որ շուտով կհրապարակվեն 6 ամսվա կտրվածքով տվյալները, սակայն, կարող է ասել, որ Ռուսաստանից այցելությունների թիվ 30%-ով աճել է: Իսկ Ռուսաստանից հետո Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում է Վրաստանը: Լուսանկարները՝ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am