Փաշինյանն ուզում է հանդիպել Էրդողանի հետ, սակայն վերջինս պայման է դնում այդ հանդիպման համար

Անդրկովկասում ընթացող գործնըթացներից արևմտյան շրջանակներում, ամենաքննարկվող թեմաներից է դարձել Նիկոլ Փաշինյանի համառ ցանկությունը հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններն այս անշարժ վիճակից դուրս բերվեն: Այդ խնդրի լուծման համար, ռուսական շրջանակները պնդում են, որ Փաշինյանը նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է խնդրել, հաշվի առնելով Պուտինի և Էրդողանի լավ հարաբերությունների առկայությունը: Սակայն, ըստ թուրքական շրջանակների, Էրդողանը պայման է դրել այդ հանդիպման համար, որ «...հայկական կողմը համաձայնվի բացել զանգեզուրյան միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի համար...»:

Ըստ նույն շրջանակների, Փաշինյանն պատասխանել է, որ այդ պայմանի կատարման դեպքում, նա կարող է կորցնել իր իշխանությունը: Զարմանալին այն է, որ Փաշինյանը հիմնավորել է իր այդ ցանկությունը հանդիպել Էրդողանի հետ Պուտինին այն տեսակետով, թե Ադրբեջանի հետ հաշտեցումը չի ստացվում, և ինքը՝ Փաշինյանը ուզում է Էրդողանի հետ լավ հարաբերություններ հաստատելով չեզոքացնի ադրբեջանական վտանգը: Համենայն դեպս այդպես են պնդում ռուսական շրջանակները: Մինչդեռ Փաշինյանի այս մոտեցման վրա գրեթե բաց ձևով ծիծաղում են ոչ միայն թուրքերն ու ադրբեջանցիները, այլև ռուսները: Վերջիններս զարմացած են, որ Փաշինյանը մինչ այսօր չի հասկացել, որ Ադրբեջանի այսօրվա ռազմատենչ հռետորաբանությունը համաձայնեցված է Անկարայի հետ: Վերջինս Հայաստանի հետ կոշտ լեզվով հարաբերվում է Ադրբեջանի միջոցով, քանզի ներկա աշխարում «մեծ» երկրի կողմից «փոքր» երկրի հանդեպ բացահայտ ճնշումը չէր ընկալվի: Ահա, թե ինչու Անկարան իր այդ մոտեցումը Հայաստանի նկատմամբ կիրառում է Ադրբեջանի միջոցով:

Ադրբեջանն ու Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունները փորձում են կառուցել «բարի» և «չար» ոստիկանի կոնցեպտի միջոցով: Իսկ Փաշինյանն էլ մինչ այսօր չի հասկացել այս տարրական ճշմարտությունը և բողոքում է այդ մոտեցումից մեկ Պուտինին, մեկ Արևմուտքի ներկայացուցիչներին և ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ, որպեսզի չեզոքացնի Ադրբեջանի վտանգը: Փաշինյանը վախենում է Ադրբեջանի ռազմատենչ պահվածքից և փորձում է դա կանխել Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելով, իսկ վերջինս քմծիծաղով նշում է, որ իրենք Հայաստանի հետ հարաբերությունները հաստատելու են Ադրբեջանի շահերը հաշվի առնելով:

Փաստորեն, կարելի է ասել, որ Փաշինյանը հայտնվել է փակուղու առջև, իր իսկ վարած ծիծաղելի աստիճանի պարզունակ քաղաքականության պատճառով և անկեղծորեն չի հասկանում, թե ինչպես կարող է դուրս գալ այս իրավիճակից:

Ինչ վերաբերվում է Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավին, ապա կարող ենք արձանագրել, որ ներկայումս միակ գործոնը որն առկա է, դա այն է, որ գրեթե բոլոր շրջանակները իրենք իրենց դրել են դիտորդի կարգավիճակում, փաստացի հրաժարվելով մտածել իրական օրակարգային խնդիրների մասին, մտածելով, որ ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է Փաշինյանի վրա: ինչ վերաբերվում է վերջինին, ապա նա էլ արդեն կորցրել է գրեթե բոլոր հնարավորությունները, զերծ պահել Հայաստանը վտանգներից, քանզի իր անսկզբունքային պահվածքի պատճառով կորցրել է իր հանդեպ վստահությունը մեր պոտենցիալ բոլոր գործընկերների մոտ և որպես հետևանք ամրապնդել է մեր պոտենցիալ հակառակորդների մոտ այն համոզմունքը, որ այս պայմաններում Հայաստանի պետականության փլուզման հարցը դառնալու է ժամանակի հարց, և պարզապես ճիշտ պահին պետք է օգտվել այդ իրավիճակից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 785 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am