Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին (video)

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հատիս լեռան մոտ էր, որտեղ էլ տեղադրվելու է նրա նախաձեռնությամբ կառուցված՝ Հիսուս Քրիստոսի արձանը։ Նախագծի վերաբերյալ հարցերից բացի, լրագրողները ԲՀԿ նախագահին նաև քաղաքական բնույթի հարց ուղղեցին՝ հիշեցնելով, որ ժամանակին ինքն ու նրա ղեկավարած ուժը պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Այն ժամանակ, երբ պահանջում էինք, ես ասել էի, որ մենք ունենք 4 ամիս ժամանակ։ Հունիսի 5-ին է եղել , ես ասել եմ, որ մենք պետք է կարողանանք ուշադիր լինել, որ մենք վտանգի տակ ենք։ Հունիսի 5-ին ասել եմ։ Հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր․ պատերազմը եղա՞վ։ Ես ինչը որ կար, ասել եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

 

Հարցին՝ ինչպե՞ս է այժմ իրեն հաջողվում «լեզու գտնել» Նիկոլ Փաշինյանի հետ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Փաշինյանի հետ «լեզու գտնել, լեզու չգտնել»․ այսօր դուք տեսաք՝ միակ մարդն էր, որը նայեց, քննարկեց կառավարությունում (Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախագիծը-խմբ․), ասաց, որ սա իրոք զարգացում է, շարժ է տուրիզմի զարգացման համար»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա հավելեց՝ նախագծի հարցով ինքն ու Նիկոլ Փաշինյանը չեն հանդիպել։

«Իրենք նայելով՝ այդ հարցը կարգավորել են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ Փաշինյանի հրաժարականն իրենք պահանջում էին նաև պատերազմից հետո, ԲՀԿ նախագահն արձագանքեց․

«Ինչը որ ես պահանջում եմ, ոչ մի բան չի փոխվել»։

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am