Պակիստանի վարչապետն իշխանությունից հեռացվել Է կոռուպցիայի պատճառով
Պակիստանի Գերագույն դատարանը հուլիսի 28-ին որոշել է պաշտոնից արձակել երկրի վարչապետ Նավազ Շարիֆին՝ կառավարության ղեկավարի եւ նրա ընտանիքի նկատմամբ կոռուպցիայի կասկածանքների հետաքննության արդյունքներով, հաղորդել է Dawn թերթը:Դատարանը հետաքննությունը նախաձեռնել Էր 2016 թվականի ապրիլին Պակիստանի իրավաբանական ֆիրմարներից մեկի փաստաթղթերի հրապարկման առանչությամբ: Դրանցից հետեւում Էր, որ Նավազ Շարիֆի երկու որդիները եւ դուստրն առնվազեն երեք օֆշորային ընկերություններ ունեն, որոնք գրանցված են բրիտանական Վիրգինյան կղզիներում: Կառավարության ղեկավարի հեռացման որոշումն ընդունվել է միաձայն:
