Նորմայից բարձր ջերմաստիճան. Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսում

Հայաստանում օդերևութաբանները օգոստոսի համար կրկին շոգ եղանակ են կանխատեսում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր, ամսվա ընթացքում հաճախակի կլինեն հարավից ներթափանցող ջերմային ալիքները, ինչի հետևանքով այս օրերին առկա բարձր ջերմաստիճանները պարբերաբար կկրկնվեն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը: Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26…27 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39…40 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 15…17 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 12…13 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 37…39 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8…11 մմ): Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16…18 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 29…34 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5…8 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3…7 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 25…32 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30…46 մմ): Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16…19 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը` մինչև 30…34 աստիճան, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5…9 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3…7 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 27…30 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 40…60 մմ): Տավուշի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 19…22 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 35…39 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 6…11 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 8…12 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 30…32 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30…55 մմ): Վայոց ձորի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ 26…27 աստիճան, լեռնային շրջաններում` 18…20 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև 38…39 աստիճան, լեռնային շրջաններում` 28…33 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև 12…15 աստիճան, լեռնային շրջաններում` 5…10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում` 12…13 աստիճան, լեռնային շրջաններում` 5…6 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ 35…38 աստիճան, լեռնային շրջաններում` 27…28 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում՝ 9…20 մմ, լեռնային շրջաններում՝ 26…30 մմ): Սյունիքի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում սպասվում է 25…26 աստիճան, նախալեռնային շրջաններում` 17…19 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում մինչև 39…40 աստիճան, նախալեռնային շրջաններում` 29…33 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև 13…15 աստիճան, նախալեռնային շրջաններում` 5…10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում` 11…15 աստիճան, նախալեռնային շրջաններում` 5…8 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը հովտային շրջաններում՝ 35…37 աստիճան, նախալեռնային շրջաններում` 29…31 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 8…30 մմ, նախալեռնային շրջաններում՝ 15…40 մմ): Երևան Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26…27 աստիճան է, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39…40 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13…15 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 130C, միջին բացարձակ առավելագույնը` 37 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8…10 մմ): Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015 թթ., երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով: Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009 թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am