«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական բանտարկյալները, ընդդիմության ներկայացուցիչները, որպես կանոն, պահվում են ԱԱԾ-ի մեկուսարանում: Այստեղ խցերը տարբեր են. կան ավելի բարեկարգ խցեր, որոնք նորոգված են, հեռուստացույց կա, կան մենակ նստելու համար նախատեսված փոքր խցեր:
Մեր տեղեկություններով, հիմա նույն խցում են հայտնվել արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը, նախկին ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը (Վովայի Արշակը): Այս բանտախուցը «քաղաքական» անունն է ստացել, եւ այնտեղ աշխատում են օտար մարդ չտանել՝ հաստատված նուրբ հավասարակշռությունը չխախտելու համար:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ապա նա նախընտրել է մենակ նստել, բայց կալանավորված անձինք լավ գիտեն, որ ամենածանր բանը մենակ նստելն է, երբ չունես զրուցակից եւ հացընկեր: Ժամանակին այստեղ մենակ են նստել Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը