Ազատության գինը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր է՝ համացանցը ողողված է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի՝ կարմիր վարդերը ձեռքին խոնարհված նկարով. այսպես նա դիմավորում է վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին: Ամեն ինչ շատ տրամաբանական կլիներ, եթե հաշվի չառնեինք այն իրադարձությունների շղթան, որը նախորդել է այդ արարողությանը: Մանվել Փարամազյանը Սյունիքի այն համայնքապետներից մեկն էր, որը «սյունյաց ողջույններ» հղեց Նիկոլ Փաշինյանին, ամեն կերպ ընդդիմացավ նրա որոշումներին, ի մասնավորի՝ պատերազմից հետո Քաջարանի դիրքերը թշնամուն հանձնելու որոշմանը, պահանջեց Փաշինյանի հրաժարականը, քաղաքական հետապնդման ենթարկվեց, կալանավորվեց, տևական ժամանակ մնաց կալանքի տակ և բոլորովին վերջերս 50 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։

Այս ամենը օրինաչափ կլիներ, եթե կալանավայրից վերադարձից հետո կարճ ժամանակ անց Քաջարանի համայնքապետը համագործակցություն չսկսեր «Իմ քայլը» հիմնադրամի հետ: Այստեղից էլ սկսեցին երևալ «ազատության գնի» ականջները: Այսպիսով, առաջիկա ՏԻՄ ընտրություններին պատրաստվող Մանվել Փարամազյանը, որն ակնհայտ ընդդիմադիր դիրքավորում ուներ մինչ կալանավորումը, կալանավայրից դուրս գալուց հետո պրոիշխանական դրսևորումներով է հանդես գալիս` իշխանական հիմնադրամների հետ համագործակցության և Աննա Հակոբյանին ջերմ ընդունելության արժանացնելու փաստերով պայմանավորված: Ստացվում է, որ իշխանության հետ համագործակցությունը լավ էլ հնարավոր է, եթե կարևոր չէ սկզբունքայնությունը, իսկ թվացյալ հայրենասիրությունդ բխում է զուտ տվյալ պահի շահից:


Այլապես, ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ այսօր կան քաղաքական հետապնդման ենթարկված ու կալանքի տակ գտնվող մարդիկ՝ առանց հստակ մեղադրանքի, որոնց առնչությամբ անգամ մեղադրող դատախազներն են տարակուսում՝ կալանքի տակ մնալու պահանջը հիմնավորելիս, իսկ Աննա Հակոբյանին վարդերով դիմավորող՝ քաղաքական հետապնդման ենթարկված Մանվել Փարամազյանն ազատության մեջ է, և դա այն պարագայում, որ նրա դեմ կար հստակ ցուցմունք ու մեղադրանք: Փաստորեն, ազատության գինը ալ կարմիր վարդերն են, նայած՝ դրանք ինչպես են կիրառվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video) Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ» Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել․ «Հրապարակ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր Բրյուսել․ Հայ Տունը մշակույթը դնում է Արցախի հանդեպ իր հանձնառության կենտրոնում Ինչու են ձերբակալել մանկավարժական համալսարանի պրոռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am