Իշխանական հերթական «կուտը»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ հայկական ֆինանսական շուկայում բավական հարափոփոխ իրավիճակ է. օրեցօր ականատես ենք լինում դոլարի ու եվրոյի արժեզրկմանը։ Մասնագետների շրջանում կա կարծիք, որ այս շուկայում իշխանական որոշ շրջանակներ բավականին հմտորեն «տաքացնում են ձեռքները»: Հասարակության շրջանում նման կարծիքներն սկսել են անհանգստացնել իշխանություններին, և, ինչպես երևում է, տարադրամային այս վիճակը, որքան էլ տարօրինակ հնչի, նրանք փորձում են օգտագործել հերթական բլեֆի համար։

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շաբաթներին իշխանությունները հատուկ «էմիսարների» հանձնարարում են, որ մարզերում ազգաբնակչության շրջանում տարածեն տեղեկություններ, թե դոլարի արժեզրկումը և դրա ֆոնին դրամի կայունացումը հանգեցնելու է գազի և էլեկտրաէներգիայի գների նվազման։


Ավելին, մենք տեղեկություններ ունենք նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իշխանությանը սպասարկող որոշ սատելիտներ համացանցային հնարավոր գրեթե բոլոր հարթակներում այդ թեման տարածում և տիրաժավորում են։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ նշված «էմիսարները» բնակչությանը փորձում են նաև համոզել, թե այս ուղղությամբ իշխանություններն արդեն կոնկրետ քայլեր են իրականացնում, իբր նույնիսկ թեմայի հետ կապված պատվիրակություն է մեկնել Մոսկվա բանակցելու։

Սակայն այս թեմայով ոլորտի մի շարք մասնագետներ շեշտում են, որ սա հերթական բլեֆն է, քանի որ այս հարցում կարևոր հանգամանք է, թե դրամի ամրապնդումն ինչքան կշարունակվի. ի վերջո, կարճաժամկետ հատվածում այդ ազդեցությունը չի կարող մեծ լինել, ինչն էլ ոչ մի կերպ չի կարող ազդեցություն ունենալ մասնավորաբար գազի սակագնի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 307 անգամ
Լրահոս
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video) Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ» Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել․ «Հրապարակ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր Բրյուսել․ Հայ Տունը մշակույթը դնում է Արցախի հանդեպ իր հանձնառության կենտրոնում Ինչու են ձերբակալել մանկավարժական համալսարանի պրոռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am