Ո՞վ կփոխարինի Ջոնսոնին

Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարն արդեն սկսվել է։
Ջոնսոնը հրաժարական տվեց Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ ենթարկվելով հսկայական քաղաքական ճնշման՝ կառավարության անդամների հրաժարականների աննախադեպ ալիքից եւ նախարարների կաբինետի ապստամբությունից հետո:
Լոնդոնի 58-ամյա նախկին քաղաքապետն ասել է, որ մտադիր է մնալ վարչապետի ժամանակավոր պաշտոնատար, քանի դեռ իրավահաջորդը չի ընտրվել, հայտնում է CNBC-ն։
Այսպիսով հավանական թեկնածուներն են առողջապահության նախկին նախարար Սաջիդ Ջավիդը, ֆինանսների նախարար Նադիմ Զահավին, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, արտգործնախարար Լիզ Թրասը, նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը, մակարդակի բարձրացման նախկին նախարար Մայքլ Գոուվը, միջազգային առեւտրի նախարար Փեննի Մորդաունթը, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը եւ նույնիսկ Brexit-ի կողմնակից Սթիվ Բեյքերը։