Փորձ է արվում Մոսկվա-Բաքու տարաձայնությունները ներկայացնել որպես «առանձին ուժերի սադրանք

«Հրապարակ» թերթը գրում է. Արդեն կարելի է վստահաբար ասել՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ բան խառնվել է։ Պատճառների մասին, երեւի, դատողություններ անելու հարկ չկա, դրանք ի հայտ կգան ինքնին։ Փաստ է, որ Բաքվի քարոզչությունը սկսել է երկու թեմա զարգացնել։ Առաջինը Ռուսաստանի իշխանության մեջ էթնիկ հայերի ներկայությունն է։ Փորձ է արվում Մոսկվա-Բաքու տարաձայնությունները ներկայացնել որպես «առանձին ուժերի սադրանք, որի թիկունքում Ռուսաստանի հայկական կառույցներն են եւ ազգությամբ հայ պաշտոնյաները»։ Առանձնակի ուշադրություն է դարձվում ՌԴ արտգործնախարար Լավրովի էթնիկ ծագմանը, եւ տպավորություն է ձեւավորվում, որ նրա գլխավորած կառույցը դեմ է «ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությանը»։ Ընդ որում՝ նման տեսակետ հնչեցնում են բոլորովին էլ ոչ երկրորդական կարգի փորձ ագետներ։ Այս իմաստով հատկապես առանձնանում է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը։ Երկրորդ թեման շրջանառվեց Սոչիում Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո եւ վերաբերում է եկող տարի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Վերստին ընդգծվում է Ադրբեջանի նախկին փոխվարչապետ, ներկայումս Մոսկվայում բնակվող Աբասովի «սերտ կապը Կրեմլի հետ»։ Ենթատեքստում այն միտքն է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ Մոսկվայում վերաձեւավորվում է Ալիեւի ընդդիմախոսների եւ քաղաքական մրցակիցների մի թիմ, որի միջոցով Ռուսաստանը փորձելու է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրել: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am