Իրանի «կարմիր գիծը» «Զանգեզուրի միջանցքի» մասով՝ ուղերձ է նաև Մոսկվային

Հաղորդակցական ուղիների վերագործարկման շուրջ հայ-ադրբեջանական և սահմանի վերաբացման վերաբերյալ հայ-թուրքական սպասվող պայմանավորվածությունների ֆոնին՝ Իրանը, վերստին, բարձր մակարդակով հայտարարեց, որ դեմ է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությանը, իսկ ապաշրջափակման գործընթացը պետք է ընթանա՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունը:

Երեկ Երևանում այս ուղերձները հնչեցրեց Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ միևնույն ժամանակ, ըստ իրանական լրատվամիջոցների, հայտարարելով, որ Թեհրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ աջակցելու Հարավային Կովկասում երկարատև խաղաղությանը։
Շամխանիին ընդունել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջինիս հետ հանդիպմանը, ըստ հայկական կողմի, «հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում»։

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն «Ազատությանը» փոխանցել է՝ 44-օրյա պատերազմից հետո և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին չդադարող հայտարարությունների ֆոնին Իրանը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ շփումներում բազմիցս է ընդգծել տարածաշրջանային երկրների սահմանների անխախտելիության պահպանումն՝ այն իր համար բնորոշելով որպես «կարմիր գիծ»։

«Իրանը մտահոգվում էր անցուդարձերից, մանավանդ վերջին շրջանում ռուսական հայտարարությունը, որը եղավ՝ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ արդեն Մինսկի խումբ գոյություն չունի և ամեն ինչ ինքը պետք է անի և ադրբեջանցիք անընդհատ, ժամանակ առ ժամանակ, փոքր և մեծ գործողությունների են դիմում սահմանին և դավադրական քայլերի են դիմում, ինչը որ Իրանի համար մտահոգիչ է, և Շամխանիի ներկայությունը այ էս մտահոգություններին պատասխան տալու հարց է։ Իրանն ուղղակիորեն պատգամ է հղում էսպիսով և՛ ադրբեջանական, և՛ թուրքական և՛ նաև մյուս կողմերին, որ պետք է զգաստանալ և որ Իրանը փոփոխություն չի ընդունում, Շամխանին շատ հստակ ասել է՝ սահմանների փոփոխություն Իրանը չի ընդունելու», - ասել Մովսես Քեշիշյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում՝ այս հունվարին ու հունիսին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին շեշտել էր տարածաշրջանում միջազգային սահմանների պահպանման կարևորությունը։ Հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին Իրանը` նախագահի մակարդակով, վերահաստատեց իր դիրքորոշումը՝ առկա խնդիրները պետք է լուծվեն` հարգելով երկրների միջազգային սահմանները, տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև ժողովուրդների իրավունքներն ու անվտանգությունը։

Փաշինյանի ու Իրանի նախագահի միջև հունիսի սկզբին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ իսլամական հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջի, Էբրահիմ Ռայիսին նշել էր. «Իրանն ընդգծում է տարածաշրջանում միջազգային սահմանների պահպանումը, երկրների ինքնիշխանության հարգումը։ [Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում] մնացած խնդիրները, հույս ունենք, որ լուծվում են խաղաղ կերպով և հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև ուշադրություն դարձնելով կովկասյան տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքներին ու անվտանգությանը»։

Իր հերթին, Փաշինյանը, ըստ հայկական կողմի հաղորդագրության, Իրանի նախագահին տեղեկություններ է փոխանցել Բրյուսելում Եվրոպական խորհրդի ու Ադրբեջանի նախագահների հետ տեղի ունեցած վերջին հանդիպման մասին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, Լեռնային Ղարաբաղի հարցի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին:
Այսպես, «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանից ու Թուրքիայից պարբերաբար հնչող հայտարարությունների ֆոնին՝ առաջին անգամը չէ, որ Իրանը նման բարձր մակարդակով հայտարարում է տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների անխախտելիության մասին։ Այս հունվարին Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի ընթացքում Իրանը նախագահն ընդգծել էր, որ Թեհրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը իր բոլոր տարածքների և իր տարածքով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ։

Իսկ անցած տարվա հոկտեմբերին՝ իրանա-ադրբեջանական որոշակի լարվածության ֆոնին՝ Թեհրանը լայնամասշտաբ երկու՝ իրար հաջորդող զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանին, թեև 44-օրյա պատերազմի ընթացքում և ավարտից հետո Իրանի բարձրաստիճան պաշտոնյանները ողջունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։

Իրանի նախագահի մակարդակով նման հայտարարությունը վկայում է, թե Հայաստանի հետ սահմանի պահպանումը որքան կարևոր է Թեհրանի համար, մյուս կողմից, Հայաստանի շահերից է բխում հասնել Իրանի ավելի լայն ներգրավվածությանը հարավկովակսյան գործերում։

Իսկ ինչ վերաբերում է սահմանների և ճանաչմանը, և կարմիր գիծ հայտարարելու պարագային, որ Իրանը մի քանի անգամ հայտարարել է այդ մասին` Հայաստանի սահմանների ճանաչելը և անփոփոխ լինելու պարագան:

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը, թե տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները, նաև տեղեկացրել էր, որ սկսվել են Կապանում իրանական հյուպատոսություն հիմնելու աշխատանքները։

«[Կապանում իրանական հյուպատոսություն հիմնելու] աշխատանքները սկսվել են, բայց համապատասխան տարածք դեռ ձեռք չենք բերել։ Այս հարցում հայկական ու իրանական կողմերը պետական մակարդակով համաձայնել են։ Հայաստանի սահմանակից շրջանները կարող են շատ սերտ համագործակցություն ունենալ Իրանի սահմանակից նահանգների, օրինակ` Արևմտյան Ատրպատականի հետ։ Ակնհայտ է, որ երկու սահմանակից նահանգների համագործակցությունը կարող է շատ մեծ առավելություններ ունենալ», - նշել էր նա: Դեսպանը հույս էր հայտնել, որ մոտ ապագայում Իրանն ու Հայաստանը համաձայնության կհանգեն գազի սվոփի շուրջ։ Երկկողմ էներգետիկ համագործակցության հարցը քննարկվել է նաև Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի ընթացքում։

Ի դեպ, իրանական կողմի փոխանցմամբ, Փաշինյանը ողջունել է հարավկովկասյան երեք երկրների ու հարակից երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի` հայտնի «3+3» ձևաչափով գագաթնաժողովի՝ հնարավորինս շուտ անցկացումը Թեհրանում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3100 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am