Նիկոլ Փաշինյանը զարմացած է. Ինչպես կասեր դասականը՝ «Խելքի աշեցեք»

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը անկեղծորեն բողոքել է, թե, իբր, հանրապետությունով մեկ խաղադրույքների թաքնված գովազդներ են տեղադրված: Բացի այդ, նա բողոքել է, թե, իբր, Հայաստանում տարերայնորեն տեղին և անտեղին խաչեր են տեղադրվում: Բացի այդ վարչապետին դուր չի եկել, որ որոշ բնակավայրերում քրեական հեղինակություններին արձաններ են դրվում:

Փաստացի Փաշինյանը բողոքել է, որ իր պատկերացրած «նոր» Հայաստանում ծաղկում և զարգանում են մեր հանրության մեջ առկա վատ ավանդույթները:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե որտեղից են գալիս այդ վատ ավանդույթները:

Սկսենք խաղադրույքների գովազդների թեմայից: Այս հարցում Փաշինյանը անկեղծ չէ, քանզի եթե մի հատ ձախ և աջ նայի, ապա կտեսնի այդ գովազդների իրական շահառուներին: Իրականում ինքը դա շատ լավ գիտի, բայց ձև է անում, թե իբր անհանգստացած է այդ հանգամանքից, որպեսզի հերթական անգամ շահի հանրության ամենաանտեղյակ հատվածի զգացմունքները: Սակայն նույնիսկ այդ հատվածն օր-օրի քչանում է, և մի պահ կարող է գալ, որ Փաշինյանը չզգալով դա բացահայտորեն նյարդայնացնի նախկինում իրեն հավատացողներին:

Ինչ վերաբերվում է խաչերի տարածմանը, ապա այստեղ էլ գործում են մի շարք հանգամանքներ: Իհարկե, հավատքը այստեղ ոչ մի կապ չունի: Պարզապես մարդիկ օր-օրի ռաբիսանում են և իրենց արժեքները փորձում են բացահայտորեն տարածել հանրության վրա: Դա նույնն է, երբ որոշ վարորդների մեքենաներից լսվում են բարձր ձայնով, սակայն ցածրորակ երաժշտություն: Դրանով այդ վարորդներն ոչ միայն ցույց են տալիս իրենց իրական արժեքները, այլև դրանք փորձում են տարածել հանրության մեջ:

Սակայն ինչու՞ է զարմանում Փաշինյանը այդ երևույթների վրա, երբ ինքը նույնպես ուղղակի կամ անուղակի խրախուսել է դրանք:

Ինչ վերաբերվում է քրեական հեղինակությունների արձանների տարածմանը, ապա այստեղ նույնպես ոչ մի զարմանալու բան չկա:

Եթե նախկինում քրեական ենթամշակույթը Հայաստանում զարգանում էր քողարկված ձևով, ապա Փաշինյանի կառավարման ընթացքում դա «լեգիտիմացվեց» ամենաբարձր մակարդակով: Կարելի է լսել անձամբ Փաշինյանի բառապաշարը և հասկանալ, թե ինչու են քրեական հեղինակությունները ավելի պոպուլյար դարձել: Եթե Փաշինյանը ասում էր, «պատերին կծեփենք ու պոլին կպարկեցնենք», ապա ինչու՞ պիտի այդ արժեքները մեր կենցաղի մեջ նույնպես չտարածվեն:

Եթե Փաշինյանը դատավորներին անվանում էր «վնգստացող», ապա ինչու՞ պիտի իրեն հավատացող քաղաքացիները դրանից հետո հավատան դատական համակարգին: Եթե Փաշինյանն իր թերթի շարքային աշխատողին դարձնում է երկրի ՍԴ-ի դատավոր, ապա ու՞մ պիտի հավատա շարքային քաղաքացին, եթե ոչ իր թաղի հեղինակությանը: Վերջինս այդ երևութների արդյունքում ավելի «լեգիտիմ է» դառնում այդ քաղաքացու համար, քան պետական ինստիտուտների ներկայացուցիչները:

Միթե՞ այսքանից հետո պարզ չէ, թե ինչու՞ է հայ հասարակությունը սրընթաց կերպով «ռաբիսանում»:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am