Կոմունիկացիաների բացման հարցում առաջընթաց կա, բայց Բաքուն զորքերը հետ չի քաշում

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Ալեքսեյ Զայցևը։ «Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև պետերբուրգյան միջազգային համաժողովի շրջանակում շփումների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների բացման տարբեր ասպեկտների շուրջ», նշել է ռուսաստանցի պաշտոնյան` առանց հստակեցնելու, թե հատկապես որ հարցերի շուրջ են կողմերը ընդհանուր հայտարարի եկել։

Նա նաև հավելել է, որ աշխատանքային խմբի համանախագահները իրենք կտրամադրեն համապատասխան տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ անցած ամիս տեղի ունեցած հանդիպումից հետո Մոսկվան հայտարարել էր, որ կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Ըստ Հայաստանի կառավարության, կողմերը հստակեցրել են մոտեցումները այդ հարցերի շուրջ:

Իսկ թե որոնք են այդ մոտեցումները, Երևանը չէր նշել:

Նկատենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, և ըստ Կրեմլի՝ քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը: «Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ», ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Այսօր ահա, պաշտոնական Բաքուն խոսել է սահմանազատման գործընթացի թեմայով: Սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական նիստի ժամկետը դեռ որոշված չէ, իսկ գործընթացն, ընդհանուր առմամբ, հեշտ չի լինի, լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ հանձնաժողովն ինքնին հաջողվել է ձևավորել երկար ու բարդ գործընթացի արդյունքում: «Հայաստանն առաջարկում էր անցկացնել ապաէսկալացման միջոցառումներ և հետ քաշել զորքերն ու սահմանապահներին սահմանից: Բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է դրանից, քանի որ մեր սահմանների պաշտպանությունը մեր սահմանադրական իրավունքն է ու պարտքը»,- ասել է Բայրամովը:

Փաստորեն, Բաքուն մերժել է զորքերի հետքաշման պաշտոնական Երևանի առաջարկը, այսինքն՝ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես, որ կա:

Ապա, Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը կողմ է «սահմանները քաղաքակիրթ ճանապարհով որոշելուն՝ հիմնված տարբեր իրավական և պատմական փաստաթղթերի վրա»: «Տարբեր կարծիքներ, իհարկե կարող են լինել, բայց հանձնաժողովն ու դրա գործունեությունը անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ընդհանուր հայտարարի գանք»,- ասել է նա: Բայրամովի խոսքով՝ ընդհանուր առմամբ սահմանազատման գործընթացը «բարդ գործընթաց» է և հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկին հարաբերությունները՝ «մենք կարծում ենք, որ այդ գործընթացը հեշտ չի լինի»:

Այնուհետև, Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա: «Ես չեմ կարող ասել, որ կա առանձնապես առաջընթաց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններում: Այնուամենայնիվ, կան որոշակի ուղերձներ, ընթանում է քննարկում»,- ասել է Բայրամովը լրագրողներին: Նրա խոսքով՝ Հայաստանում այդ հարցի շուրջ այլ կարծիք ունեն, «քանի դեռ հայ հասարակության մեջ կան ռևանշիստական կոչեր, բայց կա նաև դրանից տարբերվող կարծիք»:«Բայց մենք կարծում ենք, որ այդ համատեքստում հայ հասարակության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ երկարաժամկետ խաղաղությանն ու տարածաշրջանի զարգացմանն այլընտրանք չկա»,- ըստ aravot.am-ի՝ ասել է Բայրամովը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1192 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am