Լևոն Տեր-Պետրոսյանի, բա ինչու՞ էիր կռիվ տալիս իշխանության համար․ արցախից (video)

Եթե Կառավարություն մեր հարցերի պատասխանը չունի, ապա ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա պաշտոնավարման գործընթացը: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:

Ըստ Լեւոն Հայրյանի՝ Ժողովուրդը պետք է իր խոսքը ասի, եթե երկրի ղեկավարը անում է ապազգային հայտարարություն, ապա ինքը չպետք է աշխատի:

«Մենք կառավարությունից պահանջում ենք հստակ պատասխան՝ արդյո՞ք մտածում են մեզ մեր հայրենիք վերադարձնելու մասին, եթե ոչ, ապա ինչո՞ւ: Սա կապվում է Արցախի կարգավիճակի հետ. եթե Արցախին կարգավիճակ չտան, մենք ոչ միայն չենք վերադառնա Արցախ, այլև կաշխատենք մեր հայրենակիցներին դուրս բերել Արցախից: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ փախստականները վերադառնում են իրենց բնակության վայրեր: Եթե մեզ փախստականի կարգավիճակ չտան, ապա Ալիևը ասելու է, որ իրենք Հայաստանից տեղափոխված բնակիչներ են, և գնացել են իրենց հայրենիք: Հաջորդը՝ պատրաստվո՞ւմ են Արցախից տեղահանվածների համար բնակավայր պատրաստել, եթե ոչ, ապա ինչու՞: Կամ էլ պատրաստվո՞ւմ են մեզ հանձնել որևէ երկրի խնամքին: Այս հարցերն ենք այսօր ուղղելու Կառավարությանը: Եթե այս բոլոր հարցերի պատասխանները ոչ են, ապա իրենք ինչպես են պատկերացնում իրենց պաշտոնավարման գործընթացը: Եթե Կառավարությունը չարձագանքեց, ապա ստիպված ենք դիմել միջազգային կառույցներին»,- ասաց նա:

Հայրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և Լևոն տեր-Պետրոսյանի կառավարման ձեռագրերը միմյանց են նման, քանի որ երկուսն էլ ասում են, որ միևնույն է Արցախի հարցը չի լուծվելու:

«Ժողովուրդը պետք է իր խոսքը ասի, եթե երկրի ղեկավարը անում է ապազգային հայտարարություն, ապա ինքը չպետք է աշխատի: Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի ձեռագիրը իրար են նման: Տեր-Պետրոսյանն էլ էր ասում՝ մեկ է այդ հարցը չի լուծվելու, բա որ չի լուծվելու, ինչու՞ էիր կռիվ տալիս իշխանության համար: Իրենք պատրաստ են մի ամբողջ ազգ կործանել, միայն թե իրենց աթոռներին նստեն»,- ասաց Հայրյան:

Հայրյանը նշեց, որ արդեն վաղը արցախցիները կառավարության շենքի մոտ նստացույց կսկսեն։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am