Կիեւում Սահակաշվիլիի կողմնակիցները ծեծկռտուք են սարքել ոստիկանության հետ
Կիեւում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի շենքի մերձակայքում բախումներ են տեղի ունեցել Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ։ Սահակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել վերջինին քաղաքացիությունից զրկելու դեմ, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն։ Բախումներից հետո ոստիկանները թույլ են տվել աշխատակազմի շենք մտնել ցուցարարների նախաձեռնող խմբին։
