ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները օգոստոսին այցելելու են Ադրբեջան
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողները հաջորդ ամսվա ընթացքում կայցելեն Ադրբեջան: Այս մասին իր թվիթերյան հաշվում հայտնել է հանձնաժողովի անդամ Շտեֆան Շեննահը: «Համազեկուցողները հաջորդ ամսվա ընթացքում կայցելեն Բաքու»,- իր թվիթերյան էջում գրել է Շեննահը:
